Հայտնի է Վարանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տրանսֆերի գումարը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը մոտ է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է goal.com-ը:
Ինչպես նշում է թերթը, 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 45-55 միլիոն եվրո:
2011-ին Վարանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» Ֆրանսիական «Լենսից»: Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: Եվրոպայի առաջնությունում Վարանը մասնակցեց Ֆրանսիայի ազգային հավաքականի բոլոր չորս խաղերին: