Օլե֊Գունար Սոլսկյաերը նորացնում է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
ՍպորտՆորվեգացի մարզիչ Օլե֊Գունար Սոլսկյաերը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ, հայտնում է անգլիական թիմի կայքը:
Սոլսկյաերը «Յունայթեդի» ղեկավարումը ստանձնել է 2018-ին: 48-ամյա խաղացողի նոր պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականը և ներառում է այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ: «Բոլորն էլ գիտեն, թե ինչ հույզեր ունեմ՝ այս ակումբի հետ կապված, և ես ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ ստորագրել: «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է: Մենք ստեղծել ենք մի թիմ, որտեղ կա երիտասարդների և փորձառու խաղացողների լավ հավասարակշռություն, ովքեր ցանկանում են հաջողության հասնել», - ասել է Սոլսկյաերը: