Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Մատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ) Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ) 

Ինչպես «փրկվեցին» նախկին պաշտոնյաների ղեկավարած հիմնադրամները

Վերլուծական

Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունների թիրախում հայտնվեցին նախկին պաշտոնյաների անվան հետ կապակցվող հիմնադրամները, քրեական գործեր հարուցվեցին՝ հափշտակումների, չարաշահումների մասով: Անցել  է երեք տարի, սակայն, վերը նշված աղմկահարույց քրեական գործերից որևէ նորություն չկա, իսկ նախկին պաշտոնյաների հետ առնչվող հիմնադրամների մեծ մասը բնականոն գործունեություն է ծավալում նաև այսօր:

Հեղափոխությունից հետո աղմուկ բարձրացվեց «Լույս» հիմնադրամի շուրջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում Սերժ Սարգսյանը: Աղմուկը, սակայն, ավարտվեց հիմնադրամի գործունեության կասեցմամբ:

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամների թվում են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ: Սակայն, ինչպես գիտենք, նրանցից և ոչ մեկի հանդեպ քրեական հետախուզում չի հայտարարվել:

Լևոն Սարգսյանի, նրա դստեր ու որդու՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործի կենտրոնում էլ հայտնվել էր Սարգսյանի Փյունիկ հիմնադրամը՝ Այվազովսկու գողացված կտավի գործով:Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է:   Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ոչ Հայաստանի պատմության թանգարանում, ոչ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։ Իսկ երեք տարի անց չկա ոչ առաջընթաց քրեական գործում, ոչ էլ կալանավորվածներ:

Այնուհետև մեղադրանք առաջադրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին՝ յուրացումների և հափշտակության մասով: Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հիմնադրամը իշխանությունները իրենցով արեցին՝ դնելով նորանոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում:

ԿԳՄՍ նախարարության դիմումի հիման վրա դատախազությունը քրեական գործ հարուցեց Այբ հիմնադրամի դեմ՝ Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մինչ օրս, սակայն, չի հաջողվել ապացուցել ներկայացված մեղադրանքը:

«Լոռու առողջապահություն» հիմնադրամին 1 % պահումների մասով քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքով:«Մարտիկ» հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին։ Հիմնադրամի գործադիր տնօրենը Սեդրակ Սեդրակյանն է: Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` հիմնադիրների թվում է Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեսնում ենք՝ չկան ոչ կալանավորվածներ, ոչ էլ առավել ևս դատարանի մեղադրական վճիռներ, այն պարզ պատճառով, որ վերը նշված քրեական գործերը կամ կարճվել են, կամ չեն հասել դատարան: Ինչի՞ մասին է սա վկայում, կամ հեղափոխությունից հետո էյֆորիայի պահպանման և թեժացման նպատակով պոպուլիստական հայտարարություններ են արվել և շինծու քրեական գործեր են կարվել վերը նշված հիմնադրամների մասով և դա է պատճառը, որ առ այսօր որևէ գործով առաջընթաց չկա, կամ էլ գործ ունենք ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ)Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ)Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ)Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան
Ամենադիտված