Բորելը զգուշացրել է, որ համաճարակից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա
ԱշխարհԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ պանդեմիայից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսը փոխել է միջազգային հարթակում բոլոր պարամետրերը: Նա կարծիք է հայտնել, որ համաճարակից հետո աշխարհը կդառնա «ավելի նյարդային, ավելի վտանգավոր լարվածությունների եւ կոնֆլիկտների պատճառով»:
«Մենք մեկ պանդեմիա ունենք, սակայն կարող են լինել մի քանիսը»,-ասել է նա: