Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել 30-ամյա նկարիչ Արարատ Ալեքսանյանը. նրան վթարի ենթարկողը հարբած է եղել
Արտակարգ ՊատահարՄոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել նկարիչ Արարատ Ալեքսանյանը: Նա 30 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատեցին ոստիկանությունից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:
«Հուլիսի 24-ին՝ ժամը 03:00-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում նկարչի վարած մոտոցիկլը անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով Արարատ Ալեքսանյանը մահացել է»:
Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ վթար մասնակից մեքենայի վարորդը հայտնաբերվել է: «Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 34-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ ժամը 03:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հարբած լինելու եւ ղեկին քնելու պատճառով բախվել է մոտոցիկլին եւ դեպքի վայրից դիմել փախուստի, ապա՝ մեքենան թաքցրել Վանաձոր քաղաքի մերձակա անտառում: Ավտոմեքենան հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն»,- մանրամասնեցին ոստիկանությունից»: