Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում Նախկինների կադրի «չեզոք» համակրանքը ՔՊ-ի հանդեպ Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել Անցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին․ Դավիթ Թորոսյան Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել. Լավրով Fact Check. Փաշինյանն ու թիմակիցները հերթական անգամ հակասում են միմյանց Արարատ Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են 44-օրյա պատերազմում ներգրավված սիրիացի ահաբեկիչներին Պարտադիր անձը պետք է կոմայի մե՞ջ ընկնի, որ պետությունը հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունի. Էրիկ Ալեքսանյան 

Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. Էդմոն Մարուքյան

Բլոգոսֆերա

Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը.

«Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։

Շուրջ 9 տարի մեծ քաղաքականության մեջ եմ: Ամեն ինչ արել եմ, որպեսզի ունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, զարգացած և արդիական Հայաստան: Հետևողական կերպով միչև վերջ գնացել եմ այս արժեքները պաշտպանելու և ամենօրյա աշխատանքով առաջ մղելու համար:

Այդ 9 տարիներին մեր օպոնենտներն ամեն գնով վարկաբեկել են ինձ ու իմ թիմակիցներին, փորձել մարդկանց աչքից գցել, մեր նկատմամբ եղած ժողովրդի աջակցությունն ու համակրանքը նվազեցնել, ու պետք է ասեմ, որ բավականին հաջողությունների են հասել այդ գործում: Բայց մենք շարունակել ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը, հավատալ այն արժեքներին ու նպատակներին, որոնցով մտել ենք քաղաքական դաշտ:

Երկրի համար ամենածանր պահերին ամեն բան մի կողմ ենք դրել ու կանգնել պետության հիմքերն ամուր պահելու դիրքերում: Երբեմն զոհաբերել ենք մեր հանրային վարկանիշը, չենք արձագանքել վարկաբեկիչ քարոզչությանը, սակայն ամեն կերպ պահել ենք ներքին կայունությունը և մեր ներդրումն ունեցել պետությունը ծանր վիճակից հանելու գործում:

Անցած 3 տարիների ընթացքում եղել են թիմակիցներ, ովքեր լքել են ինձ ու մեր թիմը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ անձամբ ես երբեք որևէ թիմակցի չեմ լքել:

Անգամ ամենալարված պահերին քաղաքական մրցակիցների հանդեպ փորձել եմ պահել մարդկային հարաբերության առնվազն նվազագույն նշաձողը, որ քաղաքականությունը չխաթարի իրար աչքերի ուղիղ նայելու իմ տեսակի ձգտումը։

Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին, արել այն, ինչին հավատացել ենք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։ Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հասկացված չենք եղել մեր ժողովրդի կողմից, միևնույն է, փորձել ենք մենք հասկանալ մեր ժողովրդին ու անմնացորդ շարունակել ծառայել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնապես իմ, «Ելք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր թիմերի օգտին բոլոր ժամանակներում քվեարկած քաղաքացիներին, մեզ բոլոր ժամանակներում հավատացած մարդկանց, մեր աջակիցներին ու համակիրներին, ինչ-որ պահի ու մինչ այժմ մեզ հավատացողներին:

Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ում հույսերն ու ակնկալիքները չենք արդարեցրել և ում համար մնացել ենք չհասկացված։

Վստահ եմ, որ ճիշտ ենք արել, որ գնացել ենք Աժ արտահերթ ընտրության, որովհետև միակ ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու համար եղել է այդ միջոցը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով, բայց վստահ եմ, որ ոչ մի մանդատ ավելին չարժե, քան պետության կայունությունն այս ծանր հետպատերազմյան վիճակում։

Հիմա եկել է այն պահը, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է օր առաջ հայանպաստ լուծումներ ստանան և դրա համար անհրաժեշտություն է երկրի ներսում համերաշխության ու միասնականության վերականգնումը՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների։

Կարճ պատմական էքսկուրս անենք ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումներից.2012թ. մայիսի 06-ին, որպես իրավապաշտպան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, փաստաբան, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ԱԺ ընտրություններին և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից 5 թեկնածուների մեջ ստանալով առավելագույն ձայներ՝ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: ԱԺ 5-րդ գումարման 131 պատգանավորներից միակ անկախ անկուսակցական առաջադրված և ընտրված պատգամավորն եմ եղել: 5-րդ գումարման 5 տարիների ընթացքում հպարտությամբ ու աշխատասիրությամբ ներկայացրել եմ Վանաձորի, ինչպես նաև ողջ Լոռու մարզի շահերը, միաժամանակ որևէ տարբերություն չեմ դրել, թե ՀՀ որ տարածքում բնակվող քաղաքացին է ինձ դիմել։ Խորամուխ եմ եղել համապետական և միջպետական բազմաթիվ խնդիրների մեջ և 5 տարի զբաղվել այդ խնդիրներով, առաջարկել դրանց օրենսդրական և այլ լուծումներ։ Կարճ ասած՝ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր քաղաքացիներին՝ անխտիր: Ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություններ եմ իրականացրել Վանաձորի իմ պատգամավորական գրասենյակում, ինչպես նաև խորհրդարանում, ամեն տարի ներկայացրել եմ հրապարակային հաշվետվություններ: Պառլամենտ Մոնիթորինգի տվյալներով ճանաչվել եմ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը:

2017թ. ընտրություններում առաջադրվել եմ Լոռու մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, չստանալով բավարար ռեյտինգային ձայներ, Լոռու մարզից չեմ ընտրվել, այլ ընտրվել եմ որպես «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար։ Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքն ստել է 9 մանդատ, ինչից հետո շարունակել եմ օրենսդիր գործունեությունս՝ ծառայելով մեր ժողովրդին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Հայաստանի ազգային պետական շահերն ուժերիս առավելագույն չափով պաշտպանելով միջխորհրդարանական կառույցներում:

2018թ. Աժ արտահերթ ընտրություններում առաջնորդել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը և պատգամավոր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի թիվ 3 ընտրատարածքից։ Ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ:

Այդպիսով, շարունակել եմ օրենսդիր գործունեությունս, նաև ղեկավարել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ թիմակիցներիս հետ ծառայեցնելով մեր գիտելիքները, փորձն ու հմտությունները պետությանն ու ժողովրդին: Օրենսդրական աշխատանքի տարիներին Հայաստանը ներկայացրել եմ Եվրանեսթում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև մի շարք բարեկամական խմբերում, այդ թվում՝ ղեկավարելով Հայաստան-Մալթա, այնուհետև Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերը: Աշխատել եմ Աժ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:

Վստահեցնում եմ ձեզ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու անձամբ ես շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին՝ հանուն բոլորիս երազանքների իրագործման:

Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:

Վստահ եմ, որ կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ»,-գրել է Մարուքյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրիթնի Սփիրսի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը խոսել է երգչուհուն վերահսկելու մեթոդների մասինՀայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում Հրաբխի պատճառով՝ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը (տեսանյութ)Նախկինների կադրի «չեզոք» համակրանքը ՔՊ-ի հանդեպՊուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձելԱնցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին․ Դավիթ Թորոսյան Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ (տեսանյութ) 13 էրոգեն գոտի տղամարդկանց մոտ, որոնք ուշադրության պակաս ունենԻրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել. ԼավրովԿրկին սեքս-սկանդալ` Ադրբեջանում. հրապարակվել է ընդդիմության առաջնորդի դստեր ինտիմ տեսանյութըFact Check. Փաշինյանն ու թիմակիցները հերթական անգամ հակասում են միմյանցԿիևում մերկ տղամարդը շիշը ջարդել է սրճարանի այցելուի գլխին (տեսանյութ)Արարատ Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են 44-օրյա պատերազմում ներգրավված սիրիացի ահաբեկիչներինԷդմոն Մարուքյանը պատասխանել է Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթինՊարտադիր անձը պետք է կոմայի մե՞ջ ընկնի, որ պետությունը հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունի. Էրիկ Ալեքսանյան «Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի մասին Դատարանն Արմեն Չարչյանին կալանքից չազատեց․ նշանակվել է փորձաքննություն ՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Արամ ԴանիելյանՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են Covid-19-ի դեմ Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ․ Sputnik Արմենիա Պուտինը գնահատել է Ժիրինովսկու առաջարկներըԲախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը «Ի՞նչն է քեզ մոտիվացնում..». Սոֆի Դևոյանի նոր ֆոտոշարքըՄիրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կկայանա ջահերով երթ ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետԱդրբեջանը, հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ղազինյան «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրագործման գործընթացում չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Թող Էրդողանը չմոռանա, թե հեղաշրջման ժամանակ ո՞ր երկիրն է կանխել նրա տապալումը. իրանցի հոգևորական«Ձագուկներ»․ Անի Խաչիկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել Թուրքիան զենք կգնի ՌուսաստանիցՖրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը Գերմանիայում չափահաս բնակչության ավելի քան 74%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմԱրցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia - 2021» էքսպո-ցուցահանդեսին Սպասում ենք՝ տան բանալիները փոխանցեք, ինչպես խոստացել եք. «Ժողովուրդը»՝ Սասուն Խաչատրյանին Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է․ Հայկ Մարության Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդրին առնչվող հարցեր «Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսովՌուս զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը․ ՏԱՍՍՍեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար Ֆրանսիայում մոտ 80 հազար ֆրանսիացի է հավաքվել՝ բողոքելու սանիտարական անցումների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու վերաբերյալ քրգործերով. ամփոփում Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր են բացվել «Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ Ադումյան
Ամենադիտված