Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները. ԿԳՄՍՆ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը)` ըստ դասարանների։

Համաձայն հրամանի՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին առաջարկվել է իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով այդ հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

Ուսումնական պարապմունքների ժամկետներ և սովորողների արձակուրդներ

Սահմանվել է, որ 2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Օրինակելի ուսումնական պլանի բաղադրիչներ

Օրինակելի ուսումնական պլաններն ունեն երկու` պետական և դպրոցական (մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական, հատուկ դպրոցներում՝ զարգացնող, հատուկ մանկավարժական) բաղադրիչ։ Դրանք ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորմանը։ Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Ուսհաստատությունն ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները)։ Մասնագիտացված դպրոցի ուսպլանը կազմվում է իրականացվող մասնագիտացված ծրագրերի (ռազմագիտության, սպորտի, արվեստների, արհեստների, գիտության որևէ բնագավառի) հիման վրա:

Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել նախարարության համաձայնությամբ` արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար, բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքումնախարարության կողմից տվյալ հաստատության համար երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է ուսհաստատության կողմից հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության՝ կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով (ձևավորող գնահատում): Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը: 

Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ

Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը: Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):

«Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):  12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ, 1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:  

Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը: 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, որը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Ուսումնական նյութի կրկնությունն ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ ակցիա՝ ի աջակցություն Երևանում և Բաքվում գտնվող քաղբանտարկյալներիԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են
Ամենադիտված