Թողարկվել է նոր «Բեթմենի» թրեյլերը (տեսանյութ) Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը Կոչ ենք անում գործող իշխանություններին չփորձել վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք» «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ներկայացվել է պատերազմական հանցանքների ապացույցները. ՄԻՊ Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեների թիվն ավելացել է 9-ով, ինչն արդեն բավարար է մեծամասնություն կազմելու համար Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Վահրամ Դումանյան Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է (լուսանկար) Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան 

Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը

Արցախ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձեռնարկած միջոցառումների շրջանակում մոտ 61 մլրդ դրամ  է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած արցախցիների աջակցությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 

կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության 

պետ Անահիտ Գալստյանը: Յուրաքանչյուր արցախցու միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 68 հազար դրամի չափով: Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական աջակցությունը կազմել է 300 հազար դրամ: Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած  բնակիչների միանվագ աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանվել է 250 հազար դրամ:

«Ասեմ, որ բոլոր միջոցառումների մասով մենք ունենք խնդիր՝ անձի փաստացի հաշվառման հետ կապված: Արցախի մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, շահառուների ցուցակը թարմացվում է, վճարումները շարունակվում են: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ բոլոր ծրագրերով սահմանված դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր անձի: Կապ չունի, թե ընտանիքը քանի անձից է բաղկացած, անդամները չափահաս են, թե ոչ»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Ուշադրության կենտրոնում են եղել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված 

սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ այս ուղղությամբ շահառուներին տրամադրվել է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500 000 դրամի չափով: Շուրջ 7 հազար 400 շահառուի վճարվել է 3.5 մլրդ դրամ: Միանվագ դրամական օգնություն տրամադրվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց:

«Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների համար սահմանվել է 5 000 000 դրամ: Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 3 000 000 դրամ, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին՝ համապատասխանաբար 2 և 1 մլն դրամ»,- ասաց Արտակ Հարությունյանը: Նշված ծրագրի շրջանակում հաշմանդամ երեխայի դեպքում սահմանվել է 3 000 000 դրամ:  

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը: Այն անձինք, որոնք դեռ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, դիմում են օպերատիվ շտաբ, և այդ հարցերը կարգավորելուց հետո, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում: Այս ընթացքում կատարվել է արցախցիների կարիքների գնահատում՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

«Կեցության ու զբաղվածության հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ տեղահանված արցախցիների շրջանում: Զբաղվածության ուղղությամբ երկու ծրագիր արդեն իրականացվում է: Առաջինի շրջանակում շահառուն աշխատանքի անցնելու դեպքում պետությունը 3 ամիս ամեն ամսվա համար 100 հազար դրամ է վճարում: Ստացվում է և՛ աշխատանք, և՛ ուսուցում: Գործատուները պատրաստ են աջակցել դիմող տեղահանված արցախցիներին: Ասեմ, որ արդեն շուրջ 300 հոգի օգտվում են ծրագրից: Գործում  է նաև «Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց» ծրագիրը»,- ասաց Սասուն Սավադյանը:

Այս ընթացքում արցախցիներին հյուրընկալած կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք նույնպես աջակցություն են ստացել: Ծրագիրն ավարտվում է օգոստոսին: Արտակ Հարությունյանը նշեց, որ այժմ քննարկվում են հետագա անելիքներն արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տակը լիքը կեղտ կա, բայց հլը նայի գլուխը ինչ հպարտ ա պահում...»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը Թողարկվել է նոր «Բեթմենի» թրեյլերը (տեսանյութ) Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով` սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզումԲռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը Կոչ ենք անում գործող իշխանություններին չփորձել վերախմբագրել Տաթև համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները․ «Շանթ դաշինք» Երևանի ավագանու անդամի իմ պարտականությունները կատարելու հետևանքով իմ նկատմամբ կազմակերպվեց մահափորձ․ Արման Անտոնյան (տեսանյութ)Ձեռնաշարժության կողմնակի ազդեցությունները. արդյո՞ք ինքնաբավարարումը վնասակար է«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Հայիթիում առևանգված միսիոներների համար 17 մլն դոլար փրկագին են պահանջվել․ WSJԵԽ նախարարների կոմիտեի անդամներին ներկայացվել է պատերազմական հանցանքների ապացույցները. ՄԻՊ «Շնորհակալ լինենք Տիրոջը»․ Գոհար Գասպարյանը տոնում է 36-ամյակը Տաթևում վերահաշվարկից հետո ՔՊ-ի քվեների թիվն ավելացել է 9-ով, ինչն արդեն բավարար է մեծամասնություն կազմելու համար Հայաստանն առանց Արցախի վերածվել է տարածաշրջանային ավտոկայանի. Էդգար ԷլբակյանՀայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Վահրամ Դումանյան Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է (լուսանկար)Հայրենիք վերադարձած գերիները Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան Մենք ականատես ենք դառնում տարածաշրջանից թշնամիների ակնհայտ նահանջի. Իրանի ԻՀՊԿ գեներալԵրևանի Շերամի փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա երեխայի Ի՞նչ «դաս» է քաղել ՔՊ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանից և Առաքել ՄովսիսյանիցԶամբիայում մայր փիղը սատկացրել է իր ձագի վրա հարձակված կոկորդիլոսին (տեսանյութ)Իսրայելը մտադիր է մոտ 1,5 մլրդ դոլար հատկացնել իր ԶՈւ-ին` հակաիրանական ծրագրի համարՓաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը.168.am Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանն արժանացել «Ժանգոտ կողպեք» մրցանակին․ պարզաբանում Ախպերս տուն եկավ․ գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը լուսանկար է հրապարակել Ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» լսումները. Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել (տեսանյութ) Անջելինա Ջոլին իր նիհարությամբ անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)Վնասել են Մալիշկայում տեղադրված արագաչափ սարքըԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին Առանցքային հանձնաժողովն՝ ընդդիմության և ՔՊ ամբիցիաների բավարարման թատերաբեմՏղես անհետ կորած ա, մի տարի ա, խաբում են անընդհատ, արդեն հունից դուրս ենք գալիս. ծնող Հայաստանում ՌԴ դեսպանը դիմավորել է հայ գերիներին վերադարձնող ինքնաթիռը (լուսանկարներ) Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան (տեսանյութ) Պաշտպանության նախարարը նպատակահարմար չի համարում իմ այցն առաջնագիծ. պատգամավոր Արշակ Կարապետյանը թիկնազորի համար թանկարժեք մեքենա է գնել. 168.am Լույս աշխարհ է եկել Լիլիթ Հովհաննիսյանի որդին (լուսանկար)Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում. Sputnik Արմենիա ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցին մեղադրանք է առաջադրվել Ինչպես է «բախտը ժպտում» ունեզրկման սպառնալիքի առջև կանգնած նախկին բարձրաստիճան պաշտոնյաներինՄանվել Գրիգորյանի որդու ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին «ծան վիրավորանք» չի հասցվել. քրեական գործի հարուցումը մերժվել է. «Փաստինֆո» «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը Նորքի բարձունքները կրակի մեջ են, հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ. հրդեհը մոտենում է տներին (տեսանյութ) Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները Թուրքիան տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Ժիրինովսկու կոշտ պատասխանը` Էրդողանին«Եթե վախերը հաղթում են կարոտներին, ուրեմն սեր չի». Նազենի Հովհաննիսյան Բաքվից ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երևան Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով
Ամենադիտված