Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ: Զինվորի տանը դա բոլորն են նկատում:
44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին...
Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:
Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»: