Այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին (տեսանյութ)
VideoԶինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ: Զինվորի տանը դա բոլորն են նկատում:
44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին...
Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:
Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»: