Փաստաթղթերը ցույց տալու խնդրանքին ի պատասխան՝ տղամարդը ոստիկանությանը ցուցադրել է իր սեռական օրգանը
Մոսկվայում մի տղամարդ, ի պատասխան ոստիկանության կողմից փաստաթղթեր ստանալու խնդրանքին, ցույց է տվել իր սեռական օրգանը, հայտնում է Mash Տելեգրամ-ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Բեգովի շրջանում: Նշվում է, որ տղամարդը հայհոյել է ճանապարհին գտնվող ոստիկաններին:
Իրավապահները հետապնդել և բռնել են նրան սուպերմարկետում: Փաստաթղթերի պահանջին ի պատասխան` տղամարդը իջացրել է տաբատը եւ ուժայիններին ցույց տվել իր սեռական օրգանը՝ ասելով, որ «այն իր փաստաթղթերն են»: Դրանից հետո նա բռնել է ոստիկանի պարանոցից ու պոկել նրա գլխարկը:
Հանցագործը ձերբակալվել է և ուղարկվել բժշկական հետազոտության: Ալիքի տվյալներով՝ տղամարդը 40 տարեկան է: