«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թելեսը վնասվածքի պատճառով՝ չի խաղա մինչև սեպտեմբեր
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Թելեսը վնասվածքի պատճառով չի խաղա մինչև սեպտեմբեր, - ասել է գլխավոր մարզիչ Օլե Գունար Սոլսկյաերը:
Թելեսը ոտքի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» նախնական մրցաշրջանում: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի շաբաթ:
«Ցավոք, Ալեքս Թելեսի մասին լավելի վատ լուրեր են ստացվում, քան մենք հույս ունեինք։ Նրա ոտքի վնասվածքը շատ ավելի լուրջ է։ Կարծում եմ, որ նա բաց կթողնի ամբողջ օգոստոսը», - Սոլսկյաերի խոսքերը մեջբերում է ակումբի կայքը: Անցած մրցաշրջանում Թելեսը 24 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: