Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիներին ցանկացել են իջեցնել մեքենայից, հենց այդ պահին էլ օգնության են հասել խաղաղապահները. Գորիսի փոխքաղաքապետ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք Ոստիկանությունը տուգանում է դիմակ չկրող քաղաքացիներին ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Բացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին Մարիամ Ալեքսանյանի նոր սև-սպիտակ ֆոտոշարքը 

ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը․ ԱԱԾ բացահայտումը

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ սպանությունների պատվիրատուն ապօրինի կերպով ձեռք է բերել և հանցակցի հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաև հանցակցին, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու միջոցով, պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ, իսկ իր մյուս հանցակցին հանձնարարել է օժանդակել նշված 6 անձանցից 2-ի սպանությունների իրականացմանը:

Մասնավորապես.

ՀՀ քաղաքացին ստանձնել է կազմակերպել ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը՝ դրա կատարումը պատվիրելով հանցակցին, և նրան տվել է 10.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ իր կողմից նախապես ապօրինի ձեռք բերված հրազենը և փամփուշտները: Հանցակիցն անվերապահորեն կատարել է նրա ցուցումներն ու Երևան քաղաքում թիրախավորված անձին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված հրազենով դիմահար կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել, քանի որ նկարագրված հրազենային վիրավորումը ստանալուց հետո թիրախավորված անձին հաջողվել է խույս տալ հետագա կրակոցներից:

Չբավարարվելով արդյունքով՝ սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով պատվիրատուն ցուցում է տվել հանցակցին շարունակել վերահսկել նշված անձի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել նրա սպանությունը:

Թիրախավորված մյուս անձանց տեղաշարժը վերահսկելու և սպանություններ իրագործելու նպատակով՝ պատվիրատուն հանցակցի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, նրա համար գնել ավտոմեքենա, հոգացել  նրա կենցաղային ծախսերը, տրամադրել քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պարագաներ, ատրճանակներ, այդ թվում՝ ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ:

Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և այդ կերպ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով պատվիրատուն հանցկացի հետ քննարկել ու Կոտայքի և Արմավիրի մարզերում ընտրել են համապատասխան վայրեր:

Այնուհետև, պատվիրատուի կողմից տրված ցուցումների համաձայն և նրա կատարած դերաբաշխմամբ, հանցակիցները հետևել են թիրախավորված անձանց տեղաշարժին, պլանավորած հանցագործությունը նախապատրաստելու կամ կատարելու ընթացքում բացահայտվելու հնարավորությունը բացառելու նպատակով ուսումնասիրել են նշված անձանց բնակության վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը, շենքի մուտքին աննկատ մոտենալու ճանապարհները, որի ընթացքում պատվիրատուին պարբերաբար հաղորդել են նրանց հետ գտնված անձանց և տեղաշարժի երթուղու վերաբերյալ տվյալներ, սակայն այս պարագայում ևս սպանություններն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

2021 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը՝ երեք անձի մասով մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կյանքի և առողջության, ինչպես նաև կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների խափանման, կանխման և բացահայտման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գևորգյան Որևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ ՄիրզոյանըԴուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիներին ցանկացել են իջեցնել մեքենայից, հենց այդ պահին էլ օգնության են հասել խաղաղապահները. Գորիսի փոխքաղաքապետԱրմեն Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք Ոստիկանությունը տուգանում է դիմակ չկրող քաղաքացիներին Աղետ է սպասվում. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ այս ձմռանը Աֆղանստանին սպառնում է զանգվածային սովՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է Ելիզավետա թագուհին շնորհավորել է ԱդրբեջանինԲացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին Բժիշկ Կոմարովսկին Սահակաշվիլիին կբուժի բանտումՄարիամ Ալեքսանյանի նոր սև-սպիտակ ֆոտոշարքը Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ). Tert.am Ո՞վ է իշխանության սրտի թեկնածունԻնտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձըԷրդողանը հրաժարվել է 10 դեսպաններին արտաքսելու մտադրությունիցԳեղարքունիքի և Սյունիքի հատվածներում մեր զորքերի հետ քաշվելը իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանության կողմից. Սեյրան ՕհանյանՄենք Ձեր կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր… և այսօր մենք փակվում ենք․ Պետական կամերային երաժշտական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբՆիկոլ Փաշինյանը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Լոռիում 1 տասնյակից ավելի հարկադիր կատարող կաշառք են պահանջել ու ստացել․ ԱԱԾ Ճարտարի բնակչին բժիշկներն անզգուշությամբ մահ են պատճառել․ քրգործը վարույթում է Կան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի. Թագուհի Թովմասյան Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը հանդիպել են Ստուգայցեր՝ հանրային սննդի 31 օբյեկտներում․ 11-ում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ Իրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու փոխարեն Թովմաս Շահվերդյանը նշանակվել է Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մարգարիտա Պոզոյանի աշնանային կերպարըՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալի նկատմամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հոկտեմբերի 27-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆույնիսկ ՔՊ–ական պատգամավորն է անուղղակի մեղադրում գործադիր իշխանությանը. Արծվիկ Մինասյան Կոտայքի պետական գյուղատնտեսական քոլեջում փորձաշրջան անցնող բանվորը մահացել է «Իմ ծնունդն է». Դիանա Մխիթարյանի 22-ամյակի թեմատիկ ֆոտոշարքը (տեսանյութ) Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան Փոխոստիկանապետը` հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու մասինՌուբինյանն ուրացավ նաև իր հոր պայքարը՝ հանուն Արցախի. Գեղամ Մանուկյան Պատվաստումներն արդյունավետ են ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ մահացության կտրուկ նվազեցման գործում․ Արմեն Մուրադյան Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. երեք ուղևոր մահացել է Չարենցավանի որոշ թաղամասերի, Լոռու մարզի Մեծավան և Միխայլովկա գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի 27-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհաններին Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան
Ամենադիտված