«Էլենէքսը» շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն ՀՀ դրամի չափով վնաս. ԲԸՏՄ «Братан…». Սարո Թովմասյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը և անունը Կարտոֆիլը թանկացել է, որովհետեւ պահանջարկն ավելացել է․ Բաբկեն Թունյան Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ Արդյո՞ք պատվաստումը պաշտպանում է «Դելտա» շտամի ծանր հետևանքներից Արագածոտնում բախվել են Volkswagen-ն ու ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կա 4 վիրավոր Ապարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու մասին Նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Խոշոր հրդեհ՝ Արին Բերդում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ Սպանության փորձերի մեղադրանքով հետախուզվողն ու նրա «Կալաշնիկովը» հայտնաբերվել է 

«Հիշողություններով ենք ապրում». «Թևանիկ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` գլխավոր հերոսի` Հովհաննես Խոդերյանի հիշատակին

Գիտություն և Մշակույթ

«Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ` հուլիսի 27-ին, «Ռիվերսայդ» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` նվիրված Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Խոդերյանի հիշատակին: Հովհաննեսը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսին` Թեւանիկին:

Ցուցադրությանը ներկա էին Հովհաննեսի ընտանիքի անդամները, ընկերներն ու «Թեւանիկ» ֆիլմի անձնակազմը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում խոստովանեց` պատերազմից հետո չի կարողանում ֆիլմը դիտել մինչեւ վերջ. ֆիլմի հերոսի ընտրությունը պատահական է եղել, սակայն նկարահանման ընթացքում հասցրել են մտերմանալ ու համատեղ մի շարք հուշեր կերտել.

«Հովհաննեսին ես հանդիպել եմ Շուշիում` իմ նախորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ, հետո միայն ընթերցել Առնոլդ Աղաբաբովի գրած կարճ ֆիլմի սցենարը: Երբ այն կարդացի, միանգամից մտքիս եկավ այն պատանին, որին պատահական հանդիպել էի Շուշիում»,-նշեց նա:

Ռեժիսորը նաեւ ժպիտով վերհիշեց այն օրը, երբ Հովհաննեսը որոշել էր թողնել նկարահանումները` պատճառաբանելով, թե «դերասանի մասնագիտությունը եկամտաբեր չէ», ինչի արդյունքում որոշել էր դառնալ հովիվ: Բայց ավելի ուշ հասկացել էր` սկսած գործը կիսատ թողնել պետք չէ:

«Պատերազմից հետո երբեք չի եղել, որ ֆիլմը նայեմ մինչեւ վերջ: Չեմ կարողանում նայել, որովհետեւ դառնացած եմ, որ մենք հասանք այս օրին: Երբ ես նկարում էի «Թեւանիկը», մենք ունեինք մեր բոլոր սահմանները, այլ հոգեկերթվածք ունեինք, մեր երիտասարդները ողջ էին, այլ ապագա ունեինք: Հիմա փորձում ենք կռիվ տալ` հանուն ապագայի: Պետք է այսուհետ էլ ավելի ինստենսիվ աշխատենք, որ կարողանաք այս եղելությունը շրջել, որպեսզի ապագա ունենանք»,-հավելեց Ջիվան Ավետիսյանը:

Հովհաննեսն ազնիվ էր ու կյանքում չէր խաղում՝ պատմում է հերոսի քույրը՝ Նելլի Խոդերյանը: Նրա խոսքով՝ այն կերպարը, որը կա «Թեւանիկ»-ում հենց իրական Հովհաննեսն է: Ֆիլմն անգնահատելի հուշ է մնացել Հովհաննեսի ընտանիքի անդամների ու հարազատների համար. ամեն շաբաթ հավաքվում են ու դիտում, որպեսզի փարատեն կարոտը.

«Հովհաննեսն ինձ համար միայն եղբայր չի եղել, ես նրա երկրորդ մայրն եմ եղել... Շատ կարոտում եմ, բայց այսօր հպարտ եմ, որ ունեմ նրան, ինքը իմ հոգում չի մահացել, ինքը հերոս է ու ապրում է իմ սրտում, մայրիկիս ու հարազատներիս սրտերում: Նրա մասին հիշողություններով ենք ապրում»:

«Թեւանիկի» ցուցադրությանը զուգընթաց «Թովմասյան» հիմնադրամի` «Ապագայի Արցախը» ծրագրի շրջանակում երեկ կայացավ արցախցի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք.

«Ցավոք` 2020 թ-ի սեպտեմբերից հետո մեր իրակնությունը փոխվեց, եւ մենք, ուղղակի, անզոր ենք դրան անտարբեր մնալ: Այսօր կազմակերպել ենք «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունը` նվիրված պատերազմում անմահացած մեր հերոս Հովհաննես Խոդերյանի հիշատակին: Նաեւ վաճառքի են հանվել արցախցի մանուկների նկարած կտավները, որոնցից ստացված ողջ գումարն ուղղվելու է Արցախում մշակութային ու կրթական ծրագրեր անցկացնելուն»,-անդրադառնալով նախաձեռնության նպատակին` նշեց «Թովմասյան» հիմնադրամի գործառնությունների տնօրեն Նանե Ավետիսյանը:

Հիմնադրամի նախաձեռնած նախորդ միջոցառումը նվիրված էր պատերազմում անմահացած նկարիչ Գոռ Ավետիքյանի հիշատակին. ցուցադրված էին Գոռի եւ պատերազմում հերոսացած այլ զինվորների կտավները, որոնց վաճառքից ստացված ողջ գումարն ուղղվել է զինվորների առողջապահական ծախսերին:

«Զինվորներին ընգրկող ծրագրերը շատ են, եւ լինելու են շարունակական»,-ընդգծեց Նանեն:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը Արցախյան  ազատամարտի մասին է: Այն էկրաններ է բարձրացել 2014 թ-ին եւ ներկայացնում է 14 տարեկան 3 պատանիների` Արամի, Աստղիկի ու Թեւանիկի պատմությունները, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց միտքը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Էլենէքսը» շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն ՀՀ դրամի չափով վնաս. ԲԸՏՄ Թուրքական ԱԹՍ֊ների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. ՊեսկովԹիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ Հայտնաբերվել են համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման դեպքեր «Братан…». Սարո Թովմասյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը և անունըԿարտոֆիլը թանկացել է, որովհետեւ պահանջարկն ավելացել է․ Բաբկեն ԹունյանՌազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետԱրդյո՞ք պատվաստումը պաշտպանում է «Դելտա» շտամի ծանր հետևանքներից Արագածոտնում բախվել են Volkswagen-ն ու ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կա 4 վիրավորԱպարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու մասինՆախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Խոշոր հրդեհ՝ Արին Բերդում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչՍպանության փորձերի մեղադրանքով հետախուզվողն ու նրա «Կալաշնիկովը» հայտնաբերվել էԻնչպես կանխել նոր կապիտուլյացիան. Ավետիք Չալաբյան Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին Զարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը․ Արթուր ԽաչատրյանՆորագյուղի հյուսիսարևելքում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներըՀայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների դեմ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. նա եղել է զինված Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին«Միշտ չեմ հասկացել մարդկանց, ովքեր տխրում են, երբ պարզվում է՝ աղջիկ են ունենալու». Քրիստինա ԵղոյանԿարեն Անդրեասյանին հրավիրել են Վիլնյուս՝ մի շարք ուղղություններով համագործակցելու համար Շքեղ մեքենա չունեմ, բայց ուզում եմ հասկանալ՝ Ձեր խոսքը Ձեր սեկտորի՞ն էլ է վերաբերում. Վարդևանյանը՝ Վարդանյանին Հանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի փոխանորդի ընդլայնված կազմով հանդիպումը Վայոց Ձորի մարզում «ՎԱԶ 2104»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Սարուխանում չորս սուբվենցիոն ծրագրերից երեքն ավարտվել են Բոլորս էլ ուզում ենք Արցախ գնալ, բայց տեղ չկա մնալու, ո՞ւր գնանք. տեղահանված արցախցի «Եկեք դուք բոլորով, ես մենակ հա′». վիճաբանություն ՔՊ-ականի ու «Հայաստանի» պատգամավորների միջև Տեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. ծանր կացության մեջ ենք. հադրութցի Ձեր շքեղ մեքենաները նստելիս հիշեք` երկրում մնացել են նաև անձինք, որ ձեր պատճառով կարտոֆիլ են ուտում. Վարդանյանը՝ ընդդիմադիրներին Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԴեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ովքե՞ր կգլխավորեն ՔՊ-ի համամասնական ցուցակները Մամուլում ընենց բաներ են գրում, ուշքդ կգնա. Սասուն Միքայելյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին Ներկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ Եթե գնում եմ ընտրության, ապա վստահ եմ՝ շանսեր ունեմ. Արթիկի քաղաքապետը դաշինքով կմասնակցի ՏԻՄ ընտրություններին«Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին«Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ. Օհանյան Գլխատվեց հայկական պետականությունը, ու մինչ օրս հարցերը կրծում են մեր հոգին. Թագուհի Թովմասյան«Այդ օրը իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր...». Գոհար Ավետիսյանը կերպարանափոխել է քաղցկեղով հիվանդ կնոջը (տեսանյութ) Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը. Արցախի ՔԿ Արտերկրից գնումների դեպքում մաքսատուրք և հարկ չի գանձվում, եթե ապրանքի գինը ցածր է 200 եվրոյից, իսկ քաշը՝ 31 կգ-ից. ՊԵԿ Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը «Հայաստան» հիմնադրամի ծախսերը քննող հանձնաժողով կստեղծվի. այն կունենա 11 անդամ«Անհնար է, դժվար է այդքան քայլելը, միշտ մեքենաներով ենք եղել». Մհեր ԱրմենիաՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք
Ամենադիտված