Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին հարցը
SocietyԵրևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը:
Օրակարգում կա երկու հարց:
Երևանի ավագանին կքննարկի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձ:
Օրակարգում ընդգրկված է նաև «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարց: