Ալյասկայի ափերի մոտ 8,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
МирԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 8,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել , հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով՝ այսօր առավոտյան ժամը 10:15֊ին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Էպիկենտրոնը գտնվել է Փերիվիլ փոքրիկ գյուղից 91 կիլոմետր հարավ-արևելք: Հիպոկենտրոնը գտնվել է 46,7 կիլոմետր խորության վրա:
Փորձագետների կարծիքով՝ նահանգի ամենամեծ քաղաքը՝ Էնքորիջը, գտնվում է էպիկենտրոնից հեռու՝ 789 կիլոմետր հեռավորության վրա: