Սոթքի համայնքապետը բազմաթիվ քրեական գործերով է անցնում. մարզպետ
ПолитическиеԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ Սոթքի համայնքապետին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու մասին հարցին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սանոսյանը նշեց, որ Սոթքի համայնքապետից կամ ԱԱԾ-ից պետք է հարցնել, թե ինչու է նա հրավիրվել: «Համայնքապետը բազմաթիվ քրեական գործերով է անցնում»,- ասաց Սանոսյանը:
Հարցին՝ թե արդյոք նորմա՞լ է համարում, որ սահմանային միջադեպի, կրակոցների ֆոնին համայնքապետին տանում են ԱԱԾ, հնարավոր չէ՞ր մեկ այլ օր հրավիրել, մարզպետը պատասխանեց. «Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետը Երեւանում էր: Իրեն կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, պարզվեց Երևանում է, նոր միայն կանչել են Երևանի ԱԱԾ»: