ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է Օրվա աստղագուշակ «Հրապարակ». «Հ1»-ի գաղափարական կոնտրոլը հուսալի ձեռքերում է «Փաստ». Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Ժողովուրդ». Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի «Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել «Ժողովուրդ». Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է «Հրապարակ». Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն 

Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացին հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել. ԱԱԾ

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Քրեական գործով կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ազգությամբ եզդի Ս.Ս-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, հրապարակավ կատարել է Հայաստանի Հանրապետությունում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների և նրանց հետ ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

Մասնավորապես՝ վերջինս տեղեկացված և համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և դրանցից բխող իրավական մյուս ակտերի ուժով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների ազգային և էթնիկ ինքնության, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը՝ նպատակ է ունեցել տարածել այնպիսի հայացքներ ու գաղափարներ, որոնք հանրության շրջանում կստեղծեն հայերի և Հայաստանի Հանրապետության բացասական կերպար, կխարխլեն վստահությունն ու հարգանքը, փոխադարձ անվստահություն, ատելություն և արհամարհանք կսերմանեն հայերի ու եզդիների միջև:

Այդ ամենով հանդերձ, հիշյալ անձը, 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» լրատվության միջոցն օգտագործելով, այդ կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել:

Ըստ այդ տեղեկությունների՝ տվյալ իրավապաշտպանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվական ծառայության միջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն իբր արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված ոտնահարմամբ, եզդիների կրոնը հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու կամ այլ ձևով արտահայտելու իրավունքի խախտմամբ, եզդիների կյանքի, սեփականության, նրանց կողմից իրենց ինքնությունն ու ավանդույթները պահպանելու, կրթության, լեզուն գործածելու ազատության իրավունքների կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով: Ըստ այդմ՝ իրավապաշտպանը, լրատվության միջոցն օգտագործելով, կատարել է  գործողություններ՝ ուղղված հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն:

2021 թվականի հուլիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման ու  բացահայտման ուղղությամբ և հիշեցնում, որ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները համարվում են հանցավոր արարքներ, որոնց համար ՀՀ քրեական օրենսգիրքը  որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև վեց տարի ժամկետով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՕրվա աստղագուշակ«Հրապարակ». «Հ1»-ի գաղափարական կոնտրոլը հուսալի ձեռքերում է «Փաստ». Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Ժողովուրդ». Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի «Հրապարակ». Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել «Ժողովուրդ». Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է «Հրապարակ». Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ». Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է. չարաշահումների լուրեր են հասնում «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «Նոր փուլ, գեղեցիկ սկիզբ, երջանկություն…»․ Եվա Բաղդասարյանի նոր լուսանկարը «Գնացեք, ռուսներին հարցրեք՝ ինչի՞ սենց եղավ, Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է». իշխանական պատգամավոր Անկարայում Հնդկաստանի դեսպանատունը «թրոլինգի» է ենթարկել Թուրքիային (լուսանկար)Եվս մեկ հրապարակ ազատվեց ավտոմեքենաներից. Հովսեփ Կուբատյան ԱԱՏՄ-ն մեկ շաբաթում իրականացրել է 2571 ստուգայց և բացահայտել 275 խախտում Սուրեն Ամիրյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն13 քաշային կարգում․ հայտնի է կազմը Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից. Ալի Շամխանին` ԱլիևինԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածելԱյս կործանումն ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին․ Ռուբեն ՎարդանյանՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարելCNBC-ի լրագրողն ուշագրավ լուսանկար է հրապարակել Պուտինի հետ հանդիպումից «Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը. կա վիրավոր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին Ինչ իրավիճակ է այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում. մանրամասներՍյունիքում ՔՊ-ականների միջև թեժ մարտեր են. ո՞ւմ կընտրի ՓաշինյանըՍկանդալ` չեչեն գործարարի հայազգի կնոջ և Տիմատիի նախկին սիրեցյալի միջև (լուսանկար)«Իմ ներսում միշտ ապրում է փոքրիկ խուլիգանուհի». Արմինկա (լուսանկար) Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա. Հմայակ ՀովհաննիսյանԿփակվեն փողոցներ, կշրջափակվեն շենքեր. ԱԺԲ-ն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է սկսում (տեսանյութ) Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն. «Հայաստան»Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է գիշերը թանգարանում տիկնիկը շարժվում (տեսանյութ)Մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինՌուսաստանը ցանկանում է ավտոմատ կերպով քաղաքացիություն շնորհել խառը ամուսնություններից ծնված երեխաներինԱնկարայի համբերությունը սպառվել է. ԷրդողանՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի ՌուսաստանՄեծ Բրիտանիայում դանակահարել են խորհրդարանի պատգամավորինԱՊՀ այսօրվա նիստը ցույց տվեց, թե ինչպես է Փաշինյանը «պաշտպանում» մեր ազգային շահերը. Լևոն Զուրաբյան Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի «անակնկալը» Մոսկվային«Կաղամարի խաղ» սերիալի աստղը Vogue ամսագրի համար լուսանկարվել է անկեղծ կերպարում (լուսանկար)Տիգրան Ավինյանը Տաթև և Մեղրի համայնքներում մասնակցել է ՔՊ թեկնածուների հանդիպումներին Քադիրովին մեղադրել են Թուրքիա գաղտնի այցելություն կատարելու մեջ«Հայաստան» խմբակցությունն ընդունել է ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին Բժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր էFact check. հերթական քայլը՝ ժողովրդի թիկունքում. ի՞նչ հուշագիր է ստորագրել հայկական կողմը
Ամենադիտված