Միխեիլ Սաակաշվիլին որոշել է վերադառնալ Վրաստան
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է Վրաստան վերադառնալ 2021 թվականի աշնանը, թեև նա հետախուզվում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Սաակաշվիլին իր ցանկության մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձով:
Նախկին նախագահը շեշտել է, որ Վրաստանի ժողովուրդը «հոգնել է ապրել ճահճի, աղքատության, անելանելիության մեջ, որտեղ մարդկանց միակ հեռանկարը երկրից գնալն է»: Սաակաշվիլին ասել է, որ կվերադառնա հայրենիք քաղաքացիական հանրաքվեից առաջ: «Իվանիշվիլին չի կարողանա ոտնատակ տալ վրաց ժողովրդին, նրա իշխանությունն ավարտված է», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թ.: Նախկին նախագահի դեմ քրեական գործեր են հարուցվել, նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: Այդ ժամանակից ի վեր նախկին նախագահը աքսորման մեջ է:
Աշնանը Վրաստանում պետք է անցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և քաղաքապետերի ընտրություններ: