Լոռու մարզում բախվել են Opel-ն ու ВАЗ 21010–ը. վերջինս գլխիվայր շրջվել է
Արտակարգ ՊատահարԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Opel և ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ВАЗ 21010-ը գլխիվայր շրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուրում։