Արմավիրի մարզի` 16 տարին չլրացած բնակչուհին հղիացել է. երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել
ՀասարակությունՄ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել 16 տարին չլրացած Ի․Օ․-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է Իրավաբան․net-ը` հղում անելով դատական տեղեկատվական համակարգին:
Նշվում է, որ Մ․Ա․-ն 2019թ. ծանոթացել է Արմավիրի մարզի բնակչուհի՝ 2005թ.-ին ծնված անչափահաս Ի․Օ․-ի հետ, հավանել է, որից հետո սկսել է շփվել նրա հետ։
2020թ. հոկտեմբերի 31-ին «ամուսնացել» է նրա հետ և Ի. Օ․-ին որպես իր կին տարել հայրական տուն, որտեղ էլ նույն օրը տեղյակ լինելով Ի. Օ․-ի՝ անչափահաս լինելու՝ 16 տարին լրացած չլինելու հանգամանքի մասին փոխադարձ համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Մինչև 2021թ. մարտ ամիսը «ամուսինները» պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել, ինչի արդյունքում աղջիկը հղիացել է:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, առաջին դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 6-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։
Առաջադրված մեղադրանքով Մ․Ա․-ին 4-10 տարվա ազատազրկում է սպառնում։