By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Աշխատավարձից քանի տոկոս կվճարեն քաղաքացիներն առողջության ապահովագրության համար. քննարկումներն ընթացքի մեջ են

Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության. քաղաքացիները, այսպես ասած, կանխավճարների միջոցով կապահովագրեն իրենց առողջությունը, մասնակցություն կունենա նաև գործատուն. դեռ ակտիվ քննարկվում է՝ առողջության պարտադիր ապահովագրությունը կներդրվի միանգամից ամբո՞ղջ բնակչության համար, թե՞ փուլային տարբերակով, առողջության հարկի տոկոսի շուրջ ևս դեռ վերջնական որոշում չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նանուշյանը հիշեցրեց՝ 1.5 տարի առաջ՝ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը նախարարությունն արդեն սկսել էր առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ուղղությամբ աշխատանքները, նախագիծը մշակել էին, շրջանառել, սկսել քննարկումները, սակայն համավարակի, պատերազմի ընթացքում այդ աշխատանքները դանդաղել էին: Վերջերս աշխատանքներն ակտիվացել են, վերահաշվարկ է իրականացվել, քանի որ փոփոխություններ են եղել բժշկական ծառայությունների գներում, պետպատվերի ծրագրերում: «Հիմա արդեն վերջնականացնում ենք հայեցակարգը, որը նորից քննարկումների փուլ ենք դնելու: Այդ քննարկումների փուլը ենթադրում է ոչ միայն կառավարության անդամների, գործընկերների հետ քննարկումներ, այլ նաև՝ մասնագիտական շրջանակների, միջազգային գործընկերների: Նախկին քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են մի քանի հարցեր, որոնց լուծումները մենք պետք է հիմա փորձենք տալ և վերջնական տարբերակն ուղարկենք կառավարություն»,-ասաց Նանուշյանը:

Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդ և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը:  Դա կկոչվի առողջության հարկ, թե ապահովագրավճար, դեռ հստակ չէ: «Մարդիկ հիվանդանալիս կատարում են մեծ, աղետալի ծախսեր, հաճախ նրանք պատրաստ չեն այդ ծախսերն իրականացնել: Այս ճանապարհը թույլ է տալու մարդկանց ստանալ անվճար ծառայություններ, որոնց համար իրենք արդեն իսկ վճարել են տարիների, ամիսների ընթացքում՝ իրենց աշխատավարձից»,-ասաց փոխնախարարը:

Ընդ որում՝ քաղաքացիներն այդ անվճար ծառայությունները ստանալու են ոչ միայն աշխատելու ընթացքում, այլ նաև, երբ կենսաթոշակի անցնեն ու չաշխատեն: Իսկ թե քաղաքացիներն ինչ չափով կանխավճար պետք է անեն, այսինքն` աշխատավարձից քանի տոկոս պետք է պահվի, դեռ քննարկվում է: Նանուշյանը հիշեցրեց՝ 1.5-2 տարի առաջ հաշվարկել էին, որ դա կարող է տատանվել 3-6 տոկոսի շրջանակներում, բայց հիմա վերահաշվարկ է արվում: «Տոկոսը հնարավոր է փոխվի՝ ելնելով մի քանի գործոններից: Պետությունն այս 2 տարվա ընթացքում իր վրա է վերցրել մի շարք ծառայություններ, դրանց համար վճարում է արվում պետբյուջեից, մյուս կողմից էլ՝ բժշկական ծառայությունների գների մեջ են փոփոխություններ եղել»,-ասաց փոխնախարարը:

Տոկոսի չափը կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի բժշկական ծառայությունների փաթեթը: Նանուշյանը վստահեցրեց՝ նախատեսել են, որ լինելու է ներկայումս ՀՀ-ում առկա բոլոր ապահովագրական փաթեթներից լավագույնը: Լինելու են ամբողջական ծառայություններ, այս պահի դրությամբ փաթեթից դուրս են մնացել օրինակ ստոմատոլոգիական որոշ ծառայություններ, պլաստիկ վիրահատություններ, որոշակի կոմֆորտային ծառայություններ՝ օրինակ, երբ քաղաքացին ցանկանում է առանձին պալատում մնալ: Դրանք պետք է իրականացվեն կամավոր ապահովագրական փաթեթների միջոցով: Այսպիսով` փաթեթում ընդգրկվող ծառայությունների քանակից է կախված տոկոսի չափը:

Փոխնախարարը շեշտեց՝ առողջության ապահովագրության նպատակն է բոլորին հասանելի դարձնել առողջապահական ծառայությունները: «Պետությունն այսօր մինչև 18 տարեկանների համար վճարում է բոլոր ծառայությունների համար: 18-ից մինչև կենսաթոշակային տարիքի անձինք իրենք են գումարն աշխատում, բայց ավելի քիչ են սպառում բժշկական ծառայությունները, իրենց հիվանդանալու ռիսկն ավելի ցածր է: Ռիսկը մեծանում է ավելի շատ կենսաթոշակային տարիքի հասնելուց, 65 տարեկանից բարձրերի մոտ ավելի շատ են հիվանդություններ հանդիպում, բայց, քանի որ իրենց եկամուտն այլևս այդքան բարձր չէ, ավելի շատ են այդ ռիսկի առաջ կանգնում, որ հիվանդանալու դեպքում պետք է մեծ, աղետալի ծախսեր անեն, իրենց հարազատները պետք է վճարեն: Մեր նպատակն է, որ կյանքի ընթացքում մարդն ապահովագրված լինի և կարողանա ստանալ բժշկական որակյալ ծառայություններ»,-ասաց փոխնախարարը:

Նա նկատեց՝ շատերն այսօր բժշկական ծառայություններից օգտվելու համար բնակարան են վաճառում, պարտքեր են կուտակում: Շատերն էլ չեն դիմում, զբաղվում են ինքնաբուժմամբ, որովհետև հասկանում են, որ չեն կարողանա փակել այդ ծախսերը, հետո արդեն ավելի բարդացած վիճակում հասնում առողջապահական համակարգ: «Մեր խնդիրն է, որ մարդը վստահ լինի, որ ինքն արդեն իսկ կանխավճարն արել է, վճարել է այդ ծառայությունների համար և որևէ խոչընդոտ չունի՝բժշկական կենտրոն դիմելու համար»,-ասաց Նանուշյանը:

Պետությունը շարունակելու է վճարել այն ծառայությունների համար, որոնց համար արդեն իսկ վճարում է, այսինքն` գործող անվճար բժշկական ծառայությունները պահպանվելու են: Պետությունը որքան ավելի շատ մասնակցի այդ ծառայությունների ֆինանսավորմանը, այնքան քաղաքացու վճարի մասնաբաժինը՝ տոկոսը փոքր կլինի: Քննարկման փուլում է նաև առողջության ապահովագրավճարի համար գործատուի մասնակցության չափը: « Երկրները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Կան երկրներ, երբ վճարն ամբողջությամբ աշխատողն է վճարում, կան երկրներ՝ ամբողջությամբ գործատուն, կան երկրներ էլ, որտեղ որոշակի համամասնությամբ կիսվում է դա: Մենք կարծում ենք, որ գործատուն միանշանակ պետք է մասնակցություն ունենա իր աշխատողի առողջության պահպանման մեջ: Դա նաև սոցիալական պատասխանատվության մաս է»,-ասաց Նանուշյանն ու հավելեց, որ հստակ առաջարկի մասին կարող են հայտնել միայն քննարկումների ավարտին:

Իսկ թե չաշխատող անձանց հարցը ինչպես է լուծվելու, աշխատողները պետք է վճարեն նաև չաշխատողնե՞րի համար՝ փոխնախարարն ասաց, որ այդ հարցը ևս քննարկումների փուլում է: Պետք է վերջնական քննարկեն և որոշեն: «Մենք ունենք գործազուրկների, ուսանողների, ինքնազբաղվածների խնդիր: Այս խմբերի համար լուծումները պետք է վերջնականացնենք՝ հիմնվելով աշխարհում արդեն կիրառված արդյունավետ մեխանիզմների վրա»,-ասաց նա:

Պետությունը դեռ հստակ չի որոշել՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի միանգամից ամբողջ բնակչությա՞ն համար, թե՞ փուլային տարբերակով: Դեռ քննարկումներ են ընթանում: «Մասնագիտական կարծիքները կիսվում են: Մի մասը կողմ է, որ մենք միանգամից ներդնենք: Երբ ամբողջ բնակչության համար ես ապահովագրություն անում, դա նշանակում է, որ այդ բնակչության մեջ են և հիվանդները, և առողջները, և աղքատները, և հարուստները, այսինքն՝ ռիսկը բաշխվում է բոլորի միջև»,-ասաց Նանուշյանը:

Փոխնախարարը վստահ է՝ այսօր քաղաքացիներն ավելի շատ բեռ են կրում, երբ հիվանդանալիս դիմում են բժշկական ծառայության, քան այն բեռը, որ կկրեն՝ այդ կանխավճարները տալով: «Դա լինելու է փոքր գումարի չափով, այդքան բեռ չի լինելու»,-ասաց նա:

Երբ հայեցակարգը հաստատվի, կսկսվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պետք է ներդրվի 2023-ից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular