«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Բացահայտվել է հերոինի խոշոր խմբաքանակ. Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն դոլարի. ՊԵԿ (տեսանյութ)

Общество

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, հաղորդում են ՊԵԿ-ից։

«Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում:

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:
2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը:

Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:

Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի:

Միջազգային վերահսկելի մատակարարումը Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված միջոցառում է, որն իրականացվում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների միջև համաձայնություն ձեռքբերվելու պարագայում, որոնց տարածքներով նախատեսվում է տեղափոխել թմրամիջոցը: Այս միջոցառման գլխավոր նպատակն է հայտնաբերել և օրենքի առջև պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в Армении
Самое популярное