Բրազիլիայում ձյուն է տեղացել (տեսանյութ)
ВидеоՍառնամանիքի ցրտաշունչ ալիքը հասել է Բրազիլիա։ Երկրի ամենահարավային նահանգում՝ Ռիո֊Գրանդե֊Դու֊Սուլում, ձյուն է տեղացել, հաղորդում է տեղական G1 պորտալը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձյուն է տեղացել նահանգի առնվազն 13 քաղաքներում։ Որոշ շրջաններում կարկուտ է տեղացել: Համաձայն սոցցանցերում տեղադրված տեսանյութերի՝ տեղացիները շտապել են փողոց՝ այս տարի առաջին անգամ ձնագնդի խաղալու և ձնեմարդ պատրաստելու։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Բրազիլիայում կանխատեսվում է ավելի ցածր ջերմաստիճան և տեղումներ՝ ձյան տեսքով:
Այս տարվա ամենացածր ջերմաստիճանը Բրազիլիայի հարավային շրջաններում կարող է գրանցվել ուրբաթ և շաբաթ օրերին: Չորեքշաբթի օրը այնտեղ ջերմաստիճանը իջել է մինչև -8, որոշ հատվածներում՝ մինչև -10 աստիճան Ցելսիուս: