Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով
SocietyԱրցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանը:
«Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան:
Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:
Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպեց 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին՝ հայրը՝ Սամվել Սերյոժայի Սիմոնյան, մայրը՝ Պարզիկ Սուրենի Ալեքսանյան, կինը՝ Անահիտ Կարապետի Մկրտչյան:
Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:
Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով», որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում:
Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին»,- ասվում է հաղորդագրությունում։