Համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս. Ռոբերտ Հայրապետյան
БлогосфераԱյսպիսով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը քրեականացվեց: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը.
«1. Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է, ապա ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ, քանի որ հայկական համացանցի օգտատերերի մեծ մասը Հայաստանում չեն և այս օրենքը ըստ էության նրանց նկատմամբ չի տարածվելու։
2. Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010-ին բխում էր ԵԽ մի շարք հանձնարարականներից և ՄԻԵԴ մի շարք որոշումներից((1577(2007) բանաձև, Rec (2003) 13 հանձնարարական, (74) 26 բանաձև և այլն։
3. Հայհոյանքը մեծապես տարածում են կեղծ օգտատերերը, որի դեմ պայքարը նման լեգիստրատուրայի պայմաններում ԱՆՀՆԱՐ Է:
Եվ ուրեմն ինչ նպատակ է հետապնդում այս կարգավորումը.
Հայհոյանքը որոշակիություն չունեցող և շատ դժվար չափվող «կատեգորիա» է։ Այս կարգավորումների պարագայում մեղմ ասած բարդ է ասել, թե երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի։
Եվ բնականաբար համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս։
Օրենքն ակնհայտ հակաԻՐԱՎԱԿԱՆ է, և օր առաջ պետք է չեղարկվի»,-գրել է Հայրապետյանը: