Մենք առանց հասկանալու լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը. փորձագետ
БлогосфераՎերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։
Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի»,-գրել է փորձագետը։