«Քրիսթալ Փելեսը» «Չելսիից» վարձակալել է Գալախերին
Спорт«Քրիսթալ Փելեսը» վարձակալել է Լոնդոնի «Չելսիից» ֆուտբոլիստ Կոնոր Գալախերին, հայտնում է «Քրիսթալ Փելեսի» կայքը:
21-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Անցած մրցաշրջանը Գալախերը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Բրոմում»՝ ունենալով 32 հանդիպում և դառնալով 2 գոլի հեղինակ:
«Կապույտների» կազմում Գալախերը հաղթեց Եվրոպայի լիգայի 2018/19 թվականների մրցաշրջանում։