Խաբարովսկում Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել
WorldՌուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի իրականացման ժամանակ Սու-35Ս է ինքնաթիռի շարժիչը խափանվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Օդաչուն ինքնանետվել է. որոնողական խմբերն օպերատիվ կերպով նրան հայտնաբերել են, վերջինիս առողջությանը սպառնացող վտանգ չկա:
Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: