Ինչպիսին է Իվետա Մուկուչյանն առանց դիմահարդարման (լուսանկարներ)
PhotosՀայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից մեկը` երգչուհի Իվետա Մուկուչյանը, լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում` ցույց տալով իր բնական գեղեցկությունը:
Կադրերից մեկում «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն առանց դիմահարդարման է, ճերմակ խալաթով և գլխին փաթաթած սրբիչով: Մյուս կադրում երգչուհին արդեն շպարով է, հարդարված վարսերով և նուրբ վզնոցով ու ականջօղերով:
Հրապարակմանը կից երգչուհին հարցրել է երկրպագուներին` շպարով, թե առանց շպարի են իրեն ավելի շատ հավանում:
Մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը նախապատվությունը տվել է «առանց շպարին»` նշելով, որ գեղեցկությունը պարզության մեջ է: