Դու մի ուրիշ բալիկ ես․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդուն
ДосугՀաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։
Հրապարակումից պարզ է դառնում, որ այսօր Լիլիթի եւ Վահե Խանամիրյանի որդու 5 ամսականն է, ինչի առթիվ երիտասարդ մայրիկը հուզիչ շնորհավորանք է հղել որդուն։
«Շնորհավոր 5 ամսականդ տղաս, դու մի ուրիշ բալիկ ես, շատ ուրիշ, քո մեծ աչքերի մեջ կարծես մի ամբողջ կյանք լինի, 44 օր, որ միասին ենք ապրել ու պայքարել, թվում է թե ուր որ է կխոսես մեզ հետ մեծ մարդու պես, կպատմես մեզ քո մասին, դու տարբրվում ես բոլոր երեխաներից, իմ փխրուն, բարի ձագուկ։ Դու և Անդրեան առողջ եղեք, մնացած ամեն բան մենք կանենք ձեզ համար, որ ունենաք անհոգ մանկություն, շնորհակալ ենք, որ կաք մեր կյանքում ու մեր դատարկված սրտերին և հոգիներին ստիպում եք ապրել», - գրել է հաղորդավարուհին։