ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգելով զոհերի հիշատակը
ПолитическиеԽորհրդարանում մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Օրակարգում ընդգրկված է 7 հարց: Կընտրվի Ազգային ժողովի նախագահ, նախագահի երեք տեղակալներ, կձևավորվեն մշտական հանձնաժողովներ, կընտրվեն հանձնաժողովների նախագահներ: Կքննարկվի Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Նշենք, որ նիստը կվարի Կնյազ Հասանովը` որպես տարիքով ամենամեծ պատգամավոր։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ներկայացված է լինելու երեք խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ»։
ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր։