Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ Տասմագամբետով Պուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր Բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. Հարությունյան Պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ Փաշինյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս 

Պառակտումն ու ներքին թշնամանքը միայն թուլացնում են պետականության հիմքերը. Արմեն Սարգսյանը՝ ԱԺ–ում

Քաղաքական

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնահերթություն է համարում խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը, ինչի համար կարևորում է պառակտումը բացառելը, շեշտում նորընտիր ԱԺ-ին տրված հնարավորությունը՝ մշակելու, իրականացնելու ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: Նախագահն այս մասին ասաց ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում իր ելույթում:

Նախագահը նախ բոլոր պատգամավորներին մաղթեց հաջողություն, արդյունավետ աշխատանք, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց դիրքորոշումներն այս կամ այն կերպ արտահայտելու և դրանով պետական, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու համար:

Դիմելով խորհրդարանում ներկայացված ուժերին՝ նախագահն  ասաց. «Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար: Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել մեր պետականության առկայության փաստը»:

 Սարգսյանը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի պետականությունը: Ըստ նրա՝ արդյունավետ կառավարման էությունն առաջին հերթին ազնիվ և պատասխանատու լինելն է: «Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերությունները և սխալները և պատասխան տանք դրանց համար: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատու զգա իրեն՝ մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Միայն ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև»,-ասաց նախագահը:

Ըստ նախագահի՝ եկել է ժամանակը ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները՝ այդ թվում սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը և այլն:

«Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը:  Ակնհայտորեն այդ համատեքստում առաջնային խնդիրը պառակտումը բացառելն է: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր ժողովրդին բաժանել և տարբերակել՝ ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի: Բոլորիս գլխավոր նպատակը պետք է լինի՝ պահպանել, պաշտպանել և զարգացնել մեր պետականությունը, պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը»,- նշեց ՀՀ նախագահը:

Նա շեշտեց՝ անվտանգության գրավականը միասնությունն է: Նախագահը նաև հավելեց, որ  ՀՀ-ն պետք է մաս կազմի համաշխարհային նոր միտումներին և լինի մրցունակ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը
Ամենադիտված