Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը՝ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում
SportՏոկիոյի Մահուհարի Մես արենայում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամ` Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
Առաջինը պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով: Հաջորդիվ`1/4 եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենն է:
Քառորդ եզրափակչի գոտեմարտերը կմեկնարկեն քիչ ավելի ուշ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթեց Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Գյումրեցի մարզիկը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը կշարունակի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովն է:
Ավելի վաղ` մեկնարկային գոտեմարտում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Չալյանը հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանից Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում մրցեց Արվի Սավոլաինենի հետ:
ՕԽ-ի ոսկե մեդալակիրը հաղթեց նաև այս գոտեմարտում` 1:5 հաշվով: Հաջորդիվ` կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է Իրանից Մուհամեդ Սարավիի հետ: