Մեր խմբակցությունից երկու հոգի առեւանգված են այս իշխանության կողմից. Իշխան Սաղաթելյան
PoliticalՄեր խմբակցությունից երկու հոգի առևանգված են այս իշխանության կողմից, այսօր պետք է այստեղ լինեին, բայց այստեղ չեն։ Այս մասին այսօր ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նիստին լրագրղների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներն ԱԺ նիստին ներկայացել են Սյունիքի համայնքապետերի պատկերներով։
«Սա քաղաքական ակցիա է՝ ազատություն քաղբանտարկյալներին։ Մենք սրանով մեր կեցվածքն ու վերաբերմունքն ենք ցույց տալիս»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իրենց հետագա անելիքներին, ապա Սաղաթելյանն ասաց, որ ԱԺ նիստի ընթացքում հնարավորություն կունենանք մոտիկից տեսնել իրենց բոլոր քայլերը, հայտարարություններն ու գործողությունները։