«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» «Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան 

Սյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցներ է ձեռնարկել

Իրավունք

Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը: 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաև հարուցված քրեական գործերը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 43 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերն ավելացել են 28-ով կամ շուրջ 186%-ով: Դրանցից 20-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5 քրեական գործ) ավելի են 4 անգամ:

Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես, հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 35մլն ՀՀ դրամ: Շուրջ 5մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով, իսկ մնացած շուրջ 30մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Թեև ապօրինի անտառահատման դեպքերի և դրանցով քրեական վարույթների քանակական աճը մեծապես պայմանավորված է բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի գրանցման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, սակայն ակնհայտ է, որ անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների կանխարգելման, փայտանյութի տեղափոխման ճանապարհների, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության առումով առկա են խնդիրներ: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021թ. 1-ին կիսամյակում արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով պետությանը պատճառված վնասների մի մասը հնարավոր չի դառնում վերականգնել հիմնականում հանցանք կատարած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով: Բացի այդ, արձանագրված ապօրինի ծառահատումների կեսից ավելիի դեպքերում հնարավոր չի լինում քրեական գործեր հարուցել և ապօրինի ծառահատումներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել հատումները փոքր ծավալներով կատարելու և պետությանն ու բնությանը պատճառված վնասի՝ քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նվազագույն չափը չգերազանցելու պատճառով:

Ապօրինի ծառահատումների քանակական աճի վրա ազդում են նաև հետպատերազմյան շրջանում պահպանվող անտառային տարածքների նկատմամբ վերահսկողության հարցերում առաջացող օբյեկտիվ բարդությունները:

Հաշվի առնելով մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերի աճի նման մտահոգիչ դինամիկան՝ Սյունիքի մարզի դատախազը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին, ՀՀ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին և ՀՀ Սյունիքի մարզպետին: Մարզի դատախազը բարձրացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման, ապօրինի ծառահատումները նախականխելու և կանխելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդյունավետությունը բարելավելու հրատապ անհրաժեշտությունը:

Հետագայում, դրական ցուցանիշներ արձանագրելու և ապօրինի ծառահատումների դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից խնդիր է դրվել նաև մեծացնել մարզպետարանի, դատախազության, իրավասու մյուս մարմինների մարզային կառույցների միջև համագործակցության մակարդակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
Ամենադիտված