«Հայաստան» դաշինքի անդամները հարվածում են սեղաններին՝ ի նշան բողոքի
ПолитическиеԱզգային ժողովը նախագահողի նախաձեռնությամբ կարող է, իսկ առանձին դեպքերում պարտավոր է ԱԺ աշխատանքների կազմակերպման հարցերով որոշում կայացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մեր գործընկերները, մեր խմբակցության անդամները ներկայացրեցին խնդիրը. Եթե մյուս խմբակցությունները, մասնավորապես, իշխող խմբակցությունը նախանձախնդիր է, առաջարկում ենք, եթե անհրաժեշտություն տեսնում եք, որ միանաք այս պահանջին, հենց հիմա որպես խմբակցության քարտուղար պահանջում եմ ընդմիջում 20 րոպե տեւողությամբ: Սա պահանջ է և քննարկման ենթակա չէ:
Օգտագործենք այդ հնարավորությունը, որ թե քաղաքական ուժերը, և նաև դուք, կազմակերպենք մեր երկու գործընկերների ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ խորհրդարանի անելիքները, այդ թվում չի բացառվում գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելը եւ նրանից պարզաբանում ստանալը»,-ասաց նա:
Նիստը վարող Կնյազ Հասանովն արձագանքեց. «Խնդրում և հորդորում եմ, ես իմ պարտականությունը կատարում եմ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն որպես ավագ պատգամավոր: Թույլ տվեք շարունակենք մեր նիստը և հետագայում այդ խոսակցությունները դուք կվարեք իրավապահ մարմինների հետ: ԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է»:
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն, ի նշան բողոքի, սկսեցին հարվածել սեղաններին:
«Խնդրում եմ մի խանգարեք, էստեղ ակցիա չի, միտինգի տեղ չի»,-ասաց Հասանովը: