Այստեղ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում այն դեպքում, երբ մեր սահմաններն անպաշտպան են. Անդրանիկ Թևանյան
Տեսանյութեր«Աննախադեպ և անհասկանալի միջոցառումներ են եղել ԱԺ շենքից դուրս։ Կարմիր բերետավորներով շրջափակել են շենքը։ Չեմ հասկանում՝ ինչից է վախեցել գործադիր իշխանությունը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Այստեղ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում այն դեպքում, երբ մեր սահմաններն անպաշտպան են, և ադրբեջանական զորքերը տևական ժամանակ գտնվում են ՀՀ տարածքում։ Անհասկանալի է, թե այստեղ ինչից են վախենում։ Հսկայական միջոցներ են ծախսվում իշխանության անվտանգության համար և գրեթե զրոյական ներդրում սահմանների հետ կապված»,-ասաց պատգամավորը։