Հռոմում Սմոլինգի տունը փորձել են թալանել
Спорт«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգի Հռոմում գտնվող տունը փորձել են թալանել, հաղորդում է Il Messaggero-ն:
Ինչպես նշվում է, առնվազն երկու քողարկված մարդ է ներխուժել պահպանվող տարածք, որտեղ գտնվել է նրա տունը: Անվտանգության աշխատակիցները վախեցրել են հանցագործներին։ Ոստիկանները քննում են միջադեպը: Սմոլինգը ներկայումս թիմի հետ մարզվում է Պորտուգալիայում:
Սմոլինգի տան վրա հարձակում էր տեղի ունեցել նաև ապրիլին: Կողոպտիչները տարել են արժեքավոր իրեր, այդ թվում՝ զարդեր և ժամացույցներ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեք զինված տղամարդ ստիպել են նրան բացել պահարանը և հանձնել զարդերը: Խաղացողը և նրա ընտանիքի անդամները չեն տուժել: