Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի (լուսանկարներ)
ФотографииՉինաստանի կենտրոնական Հենան նահանգում տեղատարափ հեղեղումների զոհերի թիվը հասել է 302-ի, 50-ը համարվում է անհետ կորած: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ տարածաշրջանային արտակարգ ծառայությունը հայտնել էր 99 զոհի մասին:
Հուլիսի 16-ին հորդառատ անձրևները հարվածեցին Հենան նահանգին՝ առաջացնելով ջրհեղեղներ: Հուլիսի 29֊ին տարածաշրջանային իշխանությունները հայտնեցին, որ բնական աղետից տուժել է նահանգի գրեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը հեղեղել են ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հող, ավերել կամ վնասել 840 հազար բնակելի շենք: