Հորդորում ենք` 8-րդ գումարման ԱԺ-ն, գերիների վերադարձի հետ կապված, շատ աշխատի. ռազմագերիի հարազատ
VideoԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել Ֆրանսիական դեսպանատան դիմաց: Նրանք հավաքվել էին այնտեղ, որպեսզի նամակ փոխանցեն դեսպանին:
Ռազմագերիներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանն ասաց, որ լիահույս է՝ բոլոր երկրները ուշադրություն կդարձնեն Բաքվում կատարվելիք իրադարձություններին. «Կհասկական, որ դատավարությունները կեղծ են, ոչ մի ճշմարտություն չկա այդ ամենի մեջ և կստիպեն Ադրբեջանին արդար կերպով վերանայել այդ ամենը»,- նշեց Տիգրանը:
Նշենք, որ ռազմագերիների հարազատները այսօր եղան նաև ԱԺ-ի դիմաց: