Ո՞ւմ «սրտով» է նոր նախարարի նշանակումը
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանի առաջարկով՝ սոցապ նախարարի պաշտոնում կնշանակվի Նարեկ Մկրտչյանը, ով մինչ այս զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը: Մկրտչյանը մինչ գործադիր տեղափոխվելը հասցրել է նաև պատգամավոր աշխատել՝ «Իմ քայլը» խմբակցության կազմում: Թերևս հենց այդ ընթացքում էլ վերջինս մամուլի կողմից հորջորջվեց իբրև սորոսական պաշտոնյա: Պատճառն էլ կարելի է կռահել՝ Մկրտչյանը կողմ էր քվեարկել տխրահռչակ Լանզարոտի կոնվենցիային, որի լոբբինգով խորհրդարանում զբաղվում էին հենց սորոսական թևի ներկայացուցիչ պատգամավորները:
Նարեկ Մկրտչյանը նաև, ըստ մամուլի, համարվում է սորոսական Զարա Բաթոյանի կադրը նախարարությունում: Ինչպես երևում է՝ թեև Նիկոլ Փաշինյանը առանցքային պաշտոնների նշանակման գործում առաջնորդվելու է Մոսկվայի դաբռոյով, այնուամենայնիվ նա ցանկանում է այսպես ասած՝ պահել բալանսը և չնեղացնել նաև սորոսական թևի ներկայացուցիչներին...