Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեց
ИностранныйԼիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,– նշված է փաստաթղթում: