Անկարան և Բաքուն բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ հիմնելու շուրջ
ԱշխարհԹուրքական իշխանությունները հայտարարել են, որ Անկարան և Բաքուն բանակցություններ են վարում Թուրքիայի և Ադրբեջանի միացյալ բանակ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Տեղեկությունը երկուշաբթի ՝ օգոստոսի 2 -ին, հայտնել է «Sputnik Ադրբեջան» գործակալությունը:
Քաղաքական գործիչն իր հայտարարությունն արել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների բանակների հնարավոր միավորման շուրջ բանակցությունների գործընթացը հիմնված կլինի «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքի վրա:
Շենթոփն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումների թեմային՝ Երեւանին սպառնալով «դառը հետեւանքներով»: Բանախոսը չի բացառում, որ նման դեպքերը կարող են հեշտությամբ վերածվել տարածաշրջանային պատերազմի: Թուրք քաղաքական գործիչը տարածաշրջանում լարվածության սրման ողջ պատասխանատվությունը դրել է Երևանի վրա և կոչ արել համաշխարհային հանրությանը ազդել Հայաստանի վրա և վերջ դնել Ադրբեջանի հասցեին սպառնալիքներին: «Թուրքիայի Հանրապետությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին այնպես, ինչպես Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ (2020 թ.)», - շեշտել է Շենթոփը:
Բացի ռազմական համագործակցությունից, Անկարան եւ Բաքուն աշխատում են «ազատ առեւտրի» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Այս ջանքերի շնորհիվ երկու երկրները հույս ունեն ամրապնդել երկկողմ տնտեսական կապերը: