Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Նախնական արդյունքներով` Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը Դիլիջանի երեք ընտրատեղամասերում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը» ՔՊ-ն պարտվում է Գյումրիում Գորիսում 14 տեղամասերից ստացված արդյունքներով առաջատար է Առուշ Առուշանյանը Հոսանքազրկումներ Գյումրու 31/31, 31/43 ընտրատեղամասերում «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է Շուռնուխում եւ Բարձրավանում Ընտրելու իրավունք ունեցող 166753 քաղաքացուց քվեարկել է 55410-ը. ԿԸՀ-ն թվեր է հրապարակել 

Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ են. ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու րժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ է արձանագրել:

Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.

• Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:

Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:

• Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:

Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:

Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:


Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:


• Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:


• Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:

Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:
• Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:

• Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:

• Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

• Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Նշված խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ. հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ:

Այցերի ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:
Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:

Ներկայում նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Սույն հաղորդմամբ հրապարակվում են Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք լուսանկարներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը»․ անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը Երասխ գյուղում այրվել է անասնակեր Տեղ համայնքում 1530 ձայնով հաղթեց ՔՊ-նՏաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ-նԴիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» Նախնական արդյունքներով` Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններումՊատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը Դիլիջանի երեք ընտրատեղամասերում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիրը» «Հայաստանի գույները»․ Շողեր Թովմասյան (ֆոտո) ՔՊ-ն պարտվում է Գյումրիում Գյումրիում խիստ ցածր է եղել ընտրողների մասնակցությունը Գորիսում 14 տեղամասերից ստացված արդյունքներով առաջատար է Առուշ Առուշանյանը Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է Հոսանքազրկումներ Գյումրու 31/31, 31/43 ընտրատեղամասերում Նախնական տվյալներով բոլոր բնակավայրերում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է. շտաբում արդեն տոնում են Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոցՀԱԿ-ը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում Որոտան եւ Ներքին Խնձորեսկ համայնքներում նույնպես ՔՊ-ն պարտվել է. «Առուշ» Առուշանյան» դաշինքն առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է Շուռնուխում եւ Բարձրավանում Ընտրելու իրավունք ունեցող 166753 քաղաքացուց քվեարկել է 55410-ը. ԿԸՀ-ն թվեր է հրապարակել Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք․ Աշոտյան Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը «Շնորհակալ եմ, իմ ամենահոգատար ամուսին»․ Անահիտ Կիրակոսյանի ամուսնու անակնկալը «Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյանն էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք»․ Հակոբյան Մարդ, ով իր ողջ կյանքում մնաց սկզբունքային․ Ավետիք Իշխանյանը՝ Ռուբեն Սահակյանի մասին Սյունիքում զանգվածային են ուղղորդումների և մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելու դեպքերը. «Անկախ դիտորդ» Կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում 500 ուսուցիչ 30-50 % հավելավճար կստանա Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի. նոր նախագիծ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկը Գարիկ Սեփխանյանը կեղծ պատվաստման իր գրառման մասին «Հմայիչ աղջիկ»․ Մարի Ավանեսյանի street style-ը Ուզում են մեր անձնագրերը 10 տարվա փոխարեն 2 տարով վավեր դարձնել․ Սամվել Մարտիրոսյան Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Աստանայի» հաղթանակին (տեսանյութ) Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավորՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ կազմել է 6.13 տոկոս Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում․ ՄԻՊ Ապագա լուսնագնացների և մարսագնացների հայրը Ալեքսանդր Քեմուրջյանն էCOVID-19. Արցախում գրանցվել է վարակվելու 31 նոր դեպք, 10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Արմինկայի լուսանկարը ՄայամիիցԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. Փաստաբանը մանրամասնեց, թե ինչու են իրավապահները ներխուժել շտաբ «Գլխավոր տականք, գո՞հ ես քո արածից». Վանո Սիրադեղյանի դստեր գրառումըՄահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը Իրավապահներն ընտրությունների օրով ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ (ուղիղ)Արեւիկ Ուդումյանի աշնանային կերպարը ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրողների 15,97 տոկոսը. ամենացածր մասնակցությունը Գյումրիում է 11.31 տոկոս «Որ ներում եմ էլի ես անում». Ոստիկանները խոչընդոտում են Yerevan.Today-ի լրագրողի աշխատանքըՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենադիտված