Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է. Արարատ Միրզոյան Ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊ ԵԱՀԿ համանախագահող երկրները ԼՂ խնդրի կարգավորման հարցով հայտարարություն են ընդունել Պաշտոնի հասած նախկին ակտիվիստների կարճ հիշողությունը Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել 

Պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ. կաշառքի և չարաշահումների դեպքեր՝ ՊԵԿ պաշտոնյաների կողմից

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՔԾ-ից:

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը, իր հերթին, պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը  կազմակերպելու հարցում:

Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը` մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով, բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել և առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում` Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7,556,015 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ԻԻՀ-ից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը, իր հերթին, կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց և նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020թ. սեպտեմբերի 4-ից 2021թ. մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր:

Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով` Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով: 

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ.Դավթյանի տան բակում հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52,803,029 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`

Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,

Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,

Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,

Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա. Փանյանի և Բ. Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավտոմեքենան 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը. կան տուժածներ Իսրայելն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԼոնդոնի թանգարանը զայրացրել է ադրբեջանցիներին (լուսանկար)ՃՏՊ-ի արդյունքում մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածըԳիտնականները նշել են սեքսի համար լավագույն ժամանակըԻննա Խոջամիրյանը նեկայացել է «վայրի» ֆոտոշարքովԲլինկենը Ռուսաստանին մեղադրել է Դոնբասում հրադադարի ռեժիմը չպահպանելու մեջԻնչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (տեսանյութ) Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է. Արարատ ՄիրզոյանԱդրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը. Արցախի ՄԻՊԲրիտանուհին դատարանում հաղթել է բժշկին, ով թույլ է տվել իրեն ծնվելԲայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է» «Վիրահատության եմ ենթարկվել». Նանան մանրամասներ է պատմել իր առողջական վիճակի մասինԵԱՀԿ համանախագահող երկրները ԼՂ խնդրի կարգավորման հարցով հայտարարություն են ընդունել Պաշտոնի հասած նախկին ակտիվիստների կարճ հիշողությունըԼավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը Ստեփանակերտում առանձնատան այրվելու և տանը դի հայտնաբերելու դեպքով քրգործ է հարուցվել Playboy-ի մոդելին դուրս են հանել խանութից՝ չափազանց բաց հագուստի պատճառով (տեսանյութ)Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրըՍուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերՄիրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ-երի ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակըԻրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. Տիգրան Աբրահամյան Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասինՓաշինյանի յուրայիններից հաջորդն ու՞մ կայցելի ՊՎԾ-նԵվա Բաղդասարյանը հանդես է եկել կրքոտ ֆոտոշարքով (լուսանկարներ)ԱՄՆ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին (լուսանկարներ) 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ) Թբիլիսին ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին միջնորդական միջնորդություն է առաջարկել Բաքվին և Երևանին 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը Հռոմի պապը սկսում է իր «պատմական այցը» Կիպրոս և Հունաստան«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում. Դանիել ԻոաննիսյանԱրարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների նախարարական աշխատանքային հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանում Ալեն Սիմոնյանի, Սամվել Կարապետյանի որդու և այլոց անուններով կեղծ էջեր են բացել ու հափշտակել 1 մլն 720 հազար դրամԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետԱդրբեջանցիները կրկին կրակում են Կարմիր Շուկայի ուղղությամբ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)Մշակույթը դարեր շարունակ եղել է մեր ազգի դիմագիծը, մեր ազգային ինքնության պահպանման միջոցը. Էդուարդ ԲաբայանԵղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով որոշման հրապարակմանը ներկա գտնվելու համար Էթերի Ոսկանյանը՝ բնական կերպարում «100 տարի անց Աթաթուրքի ծրագիրը՝ «Զանգեզուրի միջանցքը», կյանքի կկոչվի՝ անկախ Հայաստանի դիրքորոշումից․ թուրք փորձագետՊատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը «Մի ընկերացեք մարդկանց հետ, որոնք ձեզ պահում են քանակ ապահովելու համար, հատկապես եթե դու հանրային մարդ ես». ԼիլուԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ ԲլինկենՄետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում էՎահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունը՝ Երեւանում
Ամենադիտված