Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» 

Մա՛մ, մինչև չզանգեմ, չասեմ մեռել եմ` չհավատաս. 44-օրյա պատերազմում 2 վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Միհրանն այսօր էլ սահմանին հսկում է հայրենիքի անդորրը

Общество

2 ամսվա ժամկետային զինծառայող Միհրան Կոստանյանը, պատերազմի կանոններից անտեղյակ մասնակիցը դարձավ 44-օրյա պատերազմին: Հիմա, երբ խոսում է պատերազմի մասին, հպարտությունն ու հոգու ցավը միախառնվում են: Միհրանը ռազմի դաշտում ստանում է 2 վիրավորում. հիմա ապաքինված նա կանգնած է սահմանին՝ պաշտպանելու հայրենիքը:

Նա ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի համար 34 հիմնական դպրոցում։ Դպրոցն ավարտել է բարձր առաջադիմությամբ և ընդունվել Երևանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ 3 տարի սովորելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժինը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսը՝ Միհրան Կոստանյանը:

Ապագա արաբագետը շատ էր սիրում ստեղծագործել, ազատ ժամանակը նվիրում էր ընթերցանությանը. «Փոքրուց սիրել եմ ընթերցել։ Առաջին գրքիս հաջորդում էին նորերը ու էդպես ողջ ազատ ժամանակս լցնում էի ընթերցանությամբ։ 12 տարեկանում բացահայտեցի ինքս ինձ. սկսեցի գրել։ Բանաստեղծությունների կողքին դասվեցին նաև պատմվածքներս։ 16 տարեկանում սկսեցի գրել առաջին գիրքս`«Քրիստոնեական դավանանքներն ու հայոց պատմությունը», շուրջ 2 տարի սրբագրելուց հետո որոշեցի տպագրել, բայց քանի որ արդեն պիտի մեկնեի ծառայության, հրաժարվեցի գաղափարն իրագործելուց»,- պատմում է Միհրանը:

Նա որոշ ժամանակ ապրել է արտերկրում, բայց, զգալով հայրենի հողի կանչը, առանց ծնողների վերադարձել է Հայաստան: Միհրանը պատանեկությունը անց է կացրել Երևանում`ապրելով մենակ, այն գիտակցումով, որ շուտով բանակ է զորակոչվելու.

«2020 թվականի օգոստոսի 7-ին անցել եմ ծառայության ԼՂՀ-ում` Մատաղիսի զորամասում։ Ծառայությանս 50-րդ օրն էր լրացել, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին արկը պայթեց ուղիղ մեր զորանոցի կողքին, ու «վազքով անցեք շելերը» հրամանը ինձ նետեց պատերազմի գիրկը։ Մի քանի րոպե չէի հասկանում` ինչ է կատարվում. մտածում էի հերթական ուսումնական փուլի բացումն են անում` նոր ֆորմատով (դե 2 ամիս էլ չկար՝ ծառայում էի, շատ բանի չէի տիրապետում)։ Զենքս ուսիս, հանդերձանքը վրայիցս մի կերպ քարշ տալով՝ սկսեցի վազել դեպի պատերազմի հորձանուտը` արդեն հասկացած, որ հայրենիքս կանչում է, որ անօգնականի պես կախվել է պարանոցիցս ու խնդրում է փրկել իրեն...»,- վերհիշում է Միհրանը:

Ըստ հերոսի խոսքերի՝ իրենք պատերազմի առաջին իսկ րոպեներից համոզված էին՝ հաղթանակը իրենցն է լինելու. «Տղերքին հնարավոր չէր կանգնեցնել, ետ պահել: Բոլորիս աչքերը վառվում էին թեժ կրակով, մենք պատրաստ էինք անելու անհնարինը։ Բոլորի սրտում անմար հուր կար. հայրենիքի հանդեպ ունեցած սիրո, նրա համար մեռնելու գնով մնացյալին ապրեցնելու անմար կրակն էր, որ երբեք չէր մարելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ռազմի դաշտում կերտված պատմություններին՝ Միհրանն ասաց, որ այդքան էլ չի սիրում խոսել դրանց մասին. մեզ հետ միայն մեկ դրվագով կիսվեց.

«Մի քանի ժամ անցել էր պատերազմը սկսվելու պահից, կապերն ընդհատվել էին ու չէինք կարողանում զանգել։ Լսեցինք, որ Հայաստանում լուրեր են պտտվում, թե Մատաղիսի հրետանին ոչնչացված է։ Դե մենք էլ` հրետանավորներով, լուրը լսելու պահին լուռ ծխում էինք։ Մեկ էլ հանկարծ կարողացա զանգել տուն ու շտապ դիմեցի կողքիս կանգնած ընկերոջս՝ ախպե՛ր, քանի հանգիստ ա, ուզում եմ տուն զանգել, ուշադիր կլինես, ընկերս էլ պատասխանեց՝ լավ ախպերս, բայց մի պայմանով, տանեցիներին իմ կողմից ջերմ բարևներ կուղարկես: Մեկ էլ Արտակը կանգնեց տեղից, քայլեց թմբի տակ ու սկսեց հեռադիտակով դիտարկում անել։ Ես արդեն կարողացա կապ հաստատել տանեցիների հետ, ասացի՝ ալո, մա՞մ, ու մաման սկսեց՝ հա՛ տղես, ո՞նց ես, խի՞ չես զանգում, նորմալ ա՞ սաղ, ես էլ պատասխանեցի, թե լավ ա սաղ, մա՛մ, կապ չկար ուղղակի, ու էդ պահին հարձակում սկսվեց։ Շուրջբոլորն ահավոր աղմուկ էր, մամայի ձայնը էլ չէի լսում՝ ալո, տղե՛ս, էդ ի՞նչ ձեներ են, խոսա՛, պատասխանի՛ (արդեն հուզված), ասացի՝ նորմալ ա, մա՛մ, տղերքն են, խորոված են անում, կզանգեմ հետո հա՞: Մեկ էլ Արտակը քթի տակ սկսեց մրթմրթալ՝ հա՜, խորոված, էն էլ ինչ խորոված, ախպորս էսօր գառան խորոված պատիվ տա՞մ։ Ու պատրաստվեց կրակելու: Ես էլ նորից մամային հանգստացնելու նպատակով ասացի՝ մա՛մ, նորմալ ա սաղ, գնամ տղերքի մոտ, հետո կզանգեմ, հա ու մեկ էլ, մինչև չզանգեմ, չասեմ մեռել եմ, չհավատաս։ Գրկում եմ, կզանգեմ: Սկսեցինք մինչև ուշ գիշեր կրակել... հաղթանակն ապահոված էր...»,- պատմում է Միհրանը։

Մայրիկի հետ ունեցած հեռախոսազանգից ժամեր անց հերոսը ստանում է իր առաջին վիրավորումը. նա վիրավորում է 2 անգամ. «Առաջին վիրավորումս կանտուզիա է եղել` հրանոթի ռումբի հարվածից։ Երկրորդ անգամ մեկ այլ տեղից կրակ վարելու համար պետք է տեղափոխվեինք։ Մեքենայի կողքին համազարկով կրակ են բացում ու մեքենան հարվածային ալիքից գլխիվայր շրջվում է։ Ներսում եղած` 80 կիլոգրամից ավել կշռող արկղերից մեկը ընկում է մեջքիս, ողնաշարս կոտրում»,- նշեց հերոսը: 

Մեր այն հարցին, թե այդ վիրավորումներ ստանալուց հետո, ինչպես է ստացվել, որ ինքը շարունակում է ծառայել հայրենիքին, Միհրանը պատասխանեց. «Բուժումից ինքս եմ հրաժարվել` անհապաղ տղերքի մոտ լինելու համար. կարճ ասած` փախել եմ հոսպիտալից,  մի կերպ ինձ օգնելով՝ թևանցուկ նորից բերել են մարտադաշտ։ Եթե չհրաժարվեի, գուցե ազատեին ծառայությունից, բայց ես դա ամենաքիչն էի ուզում»,- ասաց նա:

Միհրանի հայրը պատերազմի հենց առաջին իսկ օրվանից եղել է ռազմի դաշտում, կռվել է որդու դիմաց` նրա դիրքերից մի քանի կիլոմետր հեռու, այդ մասին Միհրանը անգամ չի էլ իմացել. «Անկեղծ ասած, չգիտեի, որ հայրս մարտի դաշտում է։ Պատերազմի ժամանակ պատահական եմ հանդիպել հորս. երկուսիս զարմանք ու հպարտությունն էլ աննկարագրելի մեծ էին։ Դժվար էր մորս համար։ Գիտեր իմ գաղափարները, գիտեր, որ ոչինչ չեմ խնայի հանուն սեփական ժողովրդիս, հայրենիքիս և հանուն իրեն։ Բայց արդեն սովորել էր, հաշտվել էր այն մտքին, որ պիտի կռվենք ու համբերատար սպասում էր` կնոջ հոգատարությամբ` ամուսնուն, մայրական անմնացորդ սիրով` որդուն»,- ասաց Միհրանը։

Խոսելով ռազմի դաշտում ունեցած վախերի մասին՝  նա ասաց, որ առանց դրանց հնարավոր չէ մարտնչել. «Վախեր միշտ կային։ Կարծում եմ, պետք էր հիմար լինել, որ ոչ մի բանից չվախենայիր։ Բայց սա վայրկյաններ էր տևում ու ադրենալինը քեզ մղում էր մարտի։ Բայց զինվորների նպատակն ու գաղափարը մեկն էր. արժանի զավակ լինել հայրենի հողի ու սեփական ժողովրդի համար։ Ատամներով պահել, մինչև վերջին փամփուշտը կռվել անտեր թողած հայրենիքի ազատագրման համար, սա էր մեր առջև դրված նպատակը»,- եզրափակեց Միհրանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
США ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентах
Самое популярное