ԱՄՆ-ում, «Տիտանիկի» թանգարանում, սառցաբեկորի անկման հետևանքով՝ երեք մարդ է վիրավորվել
LeisureԱՄՆ-ի «Տիտանիկ» թանգարանում փլուզվել է սառցաբեկոր պատկերող պատը, որի հետևանքով՝ առնվազն երեք այցելու է վիրավորվել, ասվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Լեգենդար խորտակված «Տիտանիկ» շոգենավին նվիրված թանգարանը բացվել է 2010 թվականին՝ Թենեսիի ամերիկյան Pigeon Forge քաղաքում: Թանգարանի շենքը զբոսաշրջային նավի մանրանկարչություն է: Այցելուները կարող են դիպչել սառցե պատ-այսբերգին, որի հետ բախվել էր «Տիտանիկը», զգալ իրենց՝ որպես ուղևոր, և ընկղմվել անցյալում: Հավաքածուն ներառում է ավելի քան 400 իր, որոնք գտնվում էին նավի վրա կամ պատկանում էին նրա ուղևորներին:
«Այսօր միջադեպ է տեղի ունեցել մեր թանգարանում: Մեր սառցաբեկորի պատը փլուզվել է, երեք հյուր վիրավորվել և հոսպիտալացվել է: Այս պահին մենք տեղյակ չենք նրանց վնասվածքների լրջության մասին: Ավելորդ է ասել, որ մենք երբեք չէինք սպասում, որ նման բան տեղի կունենա։ Այժմ մեր թանգարանը Pigeon Ford-ում փակ է: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների, ինչպես նաև նրանց ընտանիքների և ընկերների հետ են»,- ասել են թանգարանի սեփականատերերը:
Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում է աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը, 1912 թվականի ապրիլի 14 -ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին ճանապարհորդության ժամանակ բախվեց սառցաբեկորի հետ և խորտակվեց երկու ժամ 40 րոպե անց: Մահացավ մոտ 1500 մարդ: «Տիտանիկի» բեկորները հայտնաբերվեցին 1985 թվականի սեպտեմբերին՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտ 350 ծովային մղոն մոտ չորս կիլոմետր խորության վրա: