Ի՞նչ է արել Հակոբ Արշակյանի թիմը ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացման համար. պատասխան՝ ոչ մի լավ բան. Սոս Հակոբյան
BlogosphereԱզգային ժողովի իշխանական փոխխոսնակի թեկնածուն, «Դեմ եմ» շարժման համահիմնադիր Հակոբ Արշակյանը ասում է, որ դեմ է եղել պարտադիր կենսաթոշակային համակարգին երկու պատճառով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայերիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ա) կենսաթոշակային համակարգերը վատ են կառավարվել, որը բխում է նախկին իշխանությունների նկատմամբ անվստահությունից
բ) կողմ է եղել, որ միջոցները ներդրվեն տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերության զարգացմանը զարկ տալու նպատակով:
Ու ավելացնում է, որ այժմ կան գործիքակազմեր, լծակներ (առաջ չկար), թե ինչպես են տնօրինվում գումարները և, որ դրանք ծառայում են ի շահ Հայաստանի: Եվ նա այսուհետ կողմ է համակարգին:
Դժվար է ասել ինչ նկատի ունի պատգամավորը, ասելով, որ միջոցները ծառայում են ի շահ Հայաստանի, բայց ինչևէ, անդրադառնանք միայն նվազագույն ողջամտություն ենթադրող պնդումներին:
Առանց շատ ծանրաբեռնելու այս գրառումը ասեմ.
Կենսաթոշակային կառավարման համակարգը ներդրվել է ՀՀ-ում 2014 թ. և կառավարվում է նույն կերպ, Կառլ, լրիվ նույն սուբյեկտների կողմից:
Ավելի պարզ ասեմ, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ այսօրվա հրաշքների պարագայում հավաքագրված միջոցները կառավարում են միջազգային խոշոր C-Quadrat Ampega asset management և Amundi-Acba asset management ընկերությունների ՀՀ-ում հիմնադրված համանուն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից:
Երկրորդը նույնպես աբսուրդի դաշտից է: Նախ և առաջ, որքան տեղյակ եմ 2018թ.-ից ի վեր հավաքագրված միջոցների այլ երկրներում ներդրման հետ կապված նոր սահմանափակումներ կամ խստացումներ օրենսդրական մակարդակում չեն իրականացվել:
Բացի այդ, եթե անգամ օրենքով սահմանվի, որ 100% միջոցները պետք է ներդրվեն ՀՀ արժույթով և ՀՀ-ում գրանցված ընկերությունների մեջ, ապա դրանից մեր տնտեսության իրական հատված ուղղվող ներդրումները առանձնապես չէին շատանա: Ինչու՞: Որովհետև իրական հատվածը պետք է լինի, լինի բազաթիվ բաժնետիրական ընկերությունների տեսքով, այլապես բոլոր միջոցները կդառնան պետական/ մասնավոր պարտատոմսեր, ավանդներ և այլն:
Ի դեպ, ակտիվների ընդհանուր կառուցվածքի (2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) գծապատկերին ծանոթացի հղումով:
Իսկ ի՞նչ է արել Հակոբ Արշակյանի թիմը ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացման համար: Պատասխան՝ ոչ մի լավ բան....նույնիսկ պլանավորված կապիտալ ներդրումներն են տապալել յուրաքանչյուր բյուջետային տարի՝ ավելացնելով ընթացիկ, այլ կերպ ասած, օրվա ստամոքսային ծախսերը:
Հետևաբար՝ Հակոբ Արշակյանը, կա՛մ ստախոս և մորթապաշտ է, կամ տգետ:
Մնացածը թողնում եմ ձեր եզրակացությանը»: