Անտառային հրդեհներ` Ադրբեջանում (տեսանյութ)
Ադրբեջանի հարավում անտառներն արդեն երրորդ օրն է` այրվում են: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Հրդեհը սկսվել է Յարդիմլիի շրջանի Խոնուբա գյուղի մոտ գտնվող անտառային գոտուց: Սա բարդ տեղագրությամբ լեռնաշղթա է:
Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է մոտ 15 հա տարածք:
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է Ադրբեջանի ԱՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռ: